• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆրենկ Լեմպարդը կխաղա «Հալլ Սիթիի» դեմ

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է երկրպագուներին, որ պատրաստ կլինի «Հալլ Սիթիի» դեմ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղին:

Ինչպես հայտնի է, կրունկի վնասվածքի պատճառով 35-ամյա Լեմպարդը մինչմրցաշրջանային նախապատրաստության մեծ մասը բաց թողեց և վտանգում էր չվերականգնվել մինչև մրցաշրջանի մեկնարկը: Սակայն այժմ Ֆրենկի առողջական խնդիրներն անցյալում են:

-Ոչ մի ցավ չկա վնասվածքի հետ կապված, և ես ինձ լավ եմ զգում: Ինձ դուր է գալիս մտածել, որ ես ամբողջովին առողջ եմ և պատրաստ կլինեմ «Հալլի» դեմ խաղին,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հավելենք, որ Ֆրենկին ոչինչ չի խանգարում մասնակցել նաև չորեքշաբթի կայանալիք Անգլիա-Շոտլանդիա ընկերական հանդիպմանը:

Հետաքրքիր փաստեր