Մոտակա հանդիպումը

21 դեկտեմբեր 2018, 23:55

Հետաքրքիր Փաստեր

19-րդ դարի ամենաթանկ տրանսֆերը

Վիլլի ԳրոուվզԵրբ խոսվում է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերների մասին, մարդիկ մտածում են Գարեթ Բեյլի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որոնց տրանսֆերը տասյակ միլիոնավոր դոլարներ է արժեցել:

 

Սակայն այժմ քչերը կհավատան, որ XIX դարում ամենաթանկ տրանսֆերն արժեցել է 100 ֆունտ: 1893թ-ին «Աստոն Վիլլան» Վիլլի Գրոուվզի համար հենց այդքան գումար վճարեց «Վեստ Բրոմվիչին»: 100 ֆունտը խելահեղ գումար էր տրանսֆերի համար: Գրոուվզը ֆուտբոլային իսկական աստղ էր, ով խաղում էր Շոտլանդիայի ազգային հավաքականում, որը ժամանակին աշխարհի ուժեղագույն հավաքականներից էր:

 

Երկար տարիներ ակումբներին չէր հաջողվում գերազանցել այդ ռեկորդը: Միայն 1921թ-ին «Հալլ Սիթին» նոր ռեկորդ սահմանեց՝ Էրնի Բլեկինսոպի համար վճարելով 100 ֆունտ և 1 տակառ գարեջուր:

 

Ամենաշատ գոլերի ռեկորդը ամենևին էլ Պելեին չի պատկանում

Ամենաշատ գոլերի ռեկորդը ամենևին էլ Պելեին չի պատկանում

Դարպասապահների առավելությունը դաշտում

Դարպասապահների առավելությունը դաշտում

30 ֆուտբոլիստ մառախլապատ դաշտում

30 ֆուտբոլիստ մառախլապատ դաշտում

Մրցավարը ինքն իրեն հեռացրել է դաշտից

Մրցավարը ինքն իրեն հեռացրել է դաշտից