Նորություններ

2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

18.08.2015, 19:54

EPLՊրեմիեր լիգայի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականում տեղ են գտել «Էվերթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» 3-ական ֆուտբոլիստներ:

 

Դա բոլորովին զարմանալի չէ` հաշվի առնելով այն, որ այս երկու թիմերն էլ միևնույն 3:0 հաշվով հաղթել են իրենց մրցակիցներին:

Dream-team2

Ջո Հարտ

«Չելսիի» հետ խաղում Հարտը 3 սեյվ կատարեց: Նա իր վստահ խաղի շնորհիվ «քաղաքայիններին» օգնեց անչափ կարևոր խաղում գնդակ բաց չթողնել և 3 միավոր վաստակել։

 

ՄԱՏԵՈ ԴԱՐՄԻԱՆ
«Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն` 1:0  հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային», իսկ Դարմիանը այդ խաղում փայլեց իր գոծողություններով՝ դառնալով հանդիպաման լավագույն ֆուտբոլիստ: Փոխանցումների 80% ճշգրտություն և 7 անգամ մրցակցից գնդակի խլում:

 

ՖԻԼ ՋԱԳԻԵԼԿԱ
«Էվերթոնի» ավագը «Սաութհեմպտոնի» հետ արտագնա խաղում կատարել է 6 գնդակի խլում, 1 անգամ հարվածեց դարպասին և հաղթող դուրս եկավ 4 միկրոմենամարտերում:

 

ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱՍՍՈՆԳ
«Նորվիչի» կենտրոնական պաշտպանը «Սանդերլենդի» հետ խաղում հաղթել է 7 միկրոմենամարտում, 2 անգամ գնդակ է խլել, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել 90%:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈԼԱՐՈՎ
Սերբ պաշտպանի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 84% : Թիմի համար վաստակել է 2 անկյունային հարվածի իրավունք և երկու անգամ հաղթել է միկրոմենամարտերում:

 

ՌԻՅԱԴ ՄԱՀՐԵԶ
«Վեստ Հեմի» հետ խաղում Մահրեզը 3 հարված է կատարել դարպասին, որոնցից մեկը ավարտվել է գոլով: Իր տեխնիկայի շնորհիվ լավ անցումներ էր կատարում: Ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

 

ՌՈՍ ԲԱՐՔԼԻ
«Սաութհեմպտոնի» հետ խաղում Բարքլին  դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Հաղթեց 3 միկրոմենամարտում, կատարեց 2 գնդակի խլում և իր թիմի համար վաստակեց 2 անկյունային հարվածի իրավունք:

 

ՖԵՐՆԱՆԴԻՆՅՈ
«Չելսիի» դեմ խաղում Ֆերնանդինյոն դարձավ գոլի հեղինակ: 2 միկրոմենամարտերում հաղթող դուրս եկավ և կատարեց 6 գնդակի խլում: Բրազիլիացին ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

 

ՋԵՖԵՐՍՈՆ ՄՈՆՏԵՐՈ
2 անգամ գնդակի խլում, 2 վաստակած անկյունային, 1 հարված` որը հետ մղվեց դարպասաձողից և 1 գոլային փոխանցում:

 

ՍԵՐԽԻՈ ԱԳՈՒԵՐՈ
7 հարված դեպի դարպասը, որոնցից 4-ը դարպասին, 1֊ը՝ գոլ: 4 անգամ էլ դրիբլինգի հաշվին կարողացել է արդյունավետ կերպով շրջանցել մրցակցին: Փոխանցումների ճշգրտությունը 95%:

 

ՌՈՄԵԼՈՒ ԼՈՒԿԱԿՈՒ
3 հարված դարպասին որոնցից 2֊ը հայտնվել է դարպասում: Հաղթել է 3 միկրոմենամարտում, վաստակել է 1 անկյունայինի իրավունք և դարձել «Սաութհեմպտոնի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

 

Տվյալները ըստ` www.whoscored.com կայքի:

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

10.05.2018, 11:48

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացան Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումներ։ «Արսենալն» իր նախավերջին խաղում հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...