Պաշտոնապես․ Լոնդոնի արևմուտքը գերմանական է
27.01.2021, 03:48

Գերմանացի ֆուտբոլային գեներալը Լոնդոնում է։ Չելսին հոյակապ մասնագետի է հրավիրել, տակտիկական իսկական էսթետի, բայց Տուխելը երբեք կամակատար չի եղել ու եթե Լոնդոնում մտածում են, թե Եվրոպայի լավագույն մասնագետներից են հրավիրել, ով գեղեցիկ ու ժամանակակից ֆուտբոլ է դավանում, ու, այսպես ասած սուսիկ-փուսիկ կանի իր գործը, ապա նրանք միայն առաջին մասով են մոտ իրականությանը։