Նորություններ

5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

15.09.2015, 18:55

EPLՁեզ ենք ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Թիմ

Ջեկ Բաթլենդ

 

Չնայած «Արսենալի» դեմ խաղում բաց թողած երկու գոլերին, «Ստոկի» երիտասարդ դարպասապահը հայտնվել է այս ցուցակում, քանի որ հանդիպման ընթացքում կատարել է 10 սեյվ:

 

Ռիչի Դե Լաթ

 

«Լեսթերի» բելգիացի եզրային պաշտպանն իր ներդրումն ունեցավ թիմի հաղթանակում` դառնալով գոլի հեղինակ: Խաղի ընթացքում դե Լաթը հաղթել է 4 միկրոմենամարտերում և 8 անգամ գնդակ խլել մրցակցից:

 

Դեյլի Բլինդ

 

Բլինդը «Լիվերպուլի» հետ խաղում միանշանակ լավագույնն էր: Հոլանդացին դարձավ գոլի հեղինակ և միևնույն դրվագում երկու անգամ իր անձնուրաց խաղով փրկեց սեփական թիմին վերահաս գոլից: 3 անգամ գնդակ է խլել, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 85 %:

 

Լորան Կոսելնի

 

«Արսենալի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպանը բավականին լավ հանդիպում անցկացրեց: Խաղի ընթացքում նա 2 անգամ գնդակ է խլել, անկյունային վաստակել, միկրոմենամարտեր հաղթել և հարված կատարել: Իսկ կատարած 81 փոխանցումներից 73-ը ճշգրիտ են եղել:

 

Ռոբի Բրեդի

 

«Նորվիչի» եզրային պաշտպանը «Բորնմուտի» հետ խաղում կատարել է 2 հարված, որից մեկը ետ է մղվել դարպասաձողից: Հանդիպման ընթացքում 5 անգամ գնդակ է խլել մրցակցից, 2 անգամ հաղթել միկրոմենամարտերում և 1 անկյունային վաստակել:

 

Ռիյադ Մահրեզ

 

Ալժիրցին այս մրցաշրջանում գրեթե միշտ հայտնվում է այս ցուցակում: «Աստոն Վիլլայի» դեմ նրա գերազանց խաղը հիմք դարձավ «Լեսթերի» ֆանտաստիկ քեմբեքին: Այդ խաղում Մահրեզը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: 12 անգամ դրիբլինգի հաշվին շրջանցել է մրցակիցներին, հաղթել է 2 միկրոմենամարտերում, 2 անգամ գնդակ է խլել և վաստակել 1 անկյունային հարվածի իրավունք: Ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

 

Դիմիտրի Պայետ

 

«Վեստ Հեմի» ֆրանսիացի կիսապաշտպանը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց «Նյուքասլի» դեմ` դառնալով 2 գոլի հեղինակ և արդարացիորեն ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

 

Սանտի Կազորլա

 

«Ստոկի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: 4 անգամ դիմել է հաջող դրիբլինգի, 1 անգամ գնդակ է խլել, վաստակել 2 անկյունային և կատարել գոլային փոխանցում: 83 փոխանցում 89 % ճշգրտությամբ:

 

Վիլֆրիդ Զախա

 

Զահան «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային խաղում 5 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակիցներին և զարմանալիորեն 6 անգամ գնդակ է խլել «Սիթիի» ֆուտբոլիստներից: Ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

 

Ջեյմս Վարդի

 

Վարդին «Աստոն Վիլլայի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ: Վաստակել է 2 անկյունային հարվածի իրավունք և 2 անգամ հաղթել է միկրոմենամարտերում:

 

Օդիոն Իգալո

 

Իգալոյի գոլի շնորհիվ «Ուոթֆորդը» դժվարին հաղթանակ տարավ «Սուոնսիի» նկատմամբ: Այդ խաղում դաշտում անցկացնելով 71 րոպե` Իգալոն 1 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակցին և հաղթել 3 միկրոմենամարտերում:

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...