• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    6-րդ տուրի գլխավոր ինտրիգները

    18.09.2015, 20:12

    Chelsea-ArsenalՎաղը կմեկնարկի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրը։ Շաբաթը օրը կկայանա 7 խաղ, ևս երեքը՝ կիրակի։ Ձեզ ենք ներկայացնում առավել կարևոր հանդիպումների մասին մեր վերլուծությունը։

     

    Լոնդոնյան դերբի` «Չելսի» - «Արսենալ», 19.09.2015 15:45, «Սթեմֆորդ Բրիջ»

     

    Երկու թիմերն էլ այս հանդիպմանն են մոտենում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում անցկացրած խաղերից հետո։ «Չելսին» սեփական հարկի տակ ջախջախեց Թել Ավիվի «Մաքաբիին»։ «Ազնվականների» խաղին մենք արդեն անդրադարձել ենք։ Իսկ «Արսենալը» պարզապես ձախողեց խաղը Զագրեբի «Դինամոյի» հետ՝ պարտվելով 2:1 հաշվով: Այդ խաղում ֆուտբոլիստների պաշտպանական գործողությունները լուրջ հարցեր են առաջացնում՝ հատկապես եզրային խաղացողների: Մաթյո Դեբյուշիի և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի անփույթ խաղից ծնվեց «Դինամոյի» առաջին գոլը: Երկրորդ գոլի ժամանակ անկյունային խաղարկման ընթացքում ձախողվեց Կիերան Գիբսը՝ չհետևելով իր հակառակորդին մոտակա դարպասաձողի մոտ, իսկ եթե սրան ավելացնենք այն, որ դա նույնիսկ Գիբսի դիրքն էլ չէր, ապա «Արսենալի» պաշտպանական գծում եղած պրոբլեմներն ավելի տեսանելի են դառնում: Ամբողջ թիմում միայն երեք ֆուտբոլիստներ կան, ովքեր քիչ թե շատ կայուն խաղ են ցուցադրում վերջին շրջանում: Նրանք են՝ Սանչեսը, Օզիլը և Կազորլան: Օլիվյե Ժիրուի մասին խոսելն անգամ ավելորդ է, բայց ֆրանսիացին միայն իր մեղքով չէ, որ հայտնվել է այսպիսի վիճակում: Լինելով թիմի միակ մաքուր կենտրոնական հարձակվողը՝ Ժիրուի համար բարդ է անընդհատ բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել: Երևում է, որ մրցակցության պակասը բացասաբար է անդրադարձել նրա և՛ մարզավիճակի, և՛ կարգապահության վրա (Ժիրուն վերոհիշյալ խաղում խաղադաշտից հեռացվեց, իսկ երկրորդ դեղին քարտը ավելի շատ մրցավարի հետ վիճելու համար էր):

     

    Հաշվի առնելով այս պահի դրությամբ երկու թիմերի ֆիզիկական և հոգեբանական մարզավիճակը, կարծում եմ հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ունեն «Չելսիի» ֆուտբոլիստները:

     

    «Տոտտենհեմ» - «Կրիստալ Փելես», 20.09.15 16:30, «Ուայթ Հարթ Լեյն»

     

    «Տոտտենհեմը» Եվրոպա Լիգայի խմբյին փուլի 1-ին տուրում կամային հաղթանակ տարավ Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» անունով ակումբի նկատմամբ՝ 3:1: Հանդիպման 1-ին խաղակեսում գոլ բաց թողնելով 11 մ-ից՝ Մաուրիսիո Պոչետինոյի սաները կարողացան մինչև խաղակեսի ավարտը 2 գոլ խփել: Երեք րոպեների կտրվածքով դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ` կորեացի Սոն Հին Մինը: Իսկ երկրորդ խաղակեսի վերջնամասում իր թիմի առավելությունը ավելի մեծացրեց արգենտինացի Էրիկ Լամելան:

     

    Այս խաղում Պոչետինոն բավականին մեծ թվով երիտասարդների խաղալու հնարավորություն տվեց: Իրեն շատ լավ դրսևորեց հատկապես Դելե Ալին: Ամբողջ խաղի ընթացքում այս երիտասարդն իր ակտիվ խաղով միացնում էր թիմի կիսապաշտպանության գիծը հարձակմանը՝ փաստացի կատարելով փլեյմեյքերի պարտականությունները: Այդքան էլ լավ հանդես չեկավ եզրային պաշտպան Կիրան Թրիպերը: Փոխարենը լավ խաղաց կենտրոնական պաշտպան Քևին Վիմերը:
    Թիմի խաղում կար արագություն, ֆուտբոլիստներն անընդհատ փորձում էին գրոհել` նույնիսկ այն դեպքում, երբ արդեն առաջ էին հաշվի մեջ:

     

    «Կրիստալ Փելեսը» Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց այս մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: Բայց խաղային տեսանկյունից Ալան Պարդյուի սաները մեղմ ասած չէին զիջում մրցակցին: «Կրիստալ Փելեսի» խաղի գլխավոր դիրիժորը Յոհան Կաբայն է: Ֆրանսիացու խաղից շատ բան է կախված պաշտպանական և հարձակողական գործողություններում:

     

    «Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ», 19.09.15 20:30, «Էթիհադ»

     

    «Քաղաքայինները» ձախողեցին «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հանդիպումը` պարտվելով 2:1 հաշվով: «Սիթիի» ֆուտբոլիստները նույնիսկ հաշվի մեջ առաջ լինելով՝ չկարողացան հասնել դրական արդյունքի: Ամբողջ առաջին խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» կարծես զգուշանում էր մրցակցից: Գնդակի անվերջ խաղարկում, որն այդպես էլ արդյունք չտվեց: Բայց արդարության համար պետք է նշել, որ այդ խաղում մեկնարկային կազմում չէր Ագուրերոն, իսկ նրա փոխարեն խաղացող Բոնիի խաղն ուղղակի վատ էր:

     

    Խաղային առումով դրական ոչինչ չկար այս խաղում, իսկ ահա Դե Բրույնեի և Օտամենդիի խաղաժամանակ ստանալն ուրախացնող է: Այս երկու ֆուտբոլիստների համար ընդհանուր առմամբ թիմը ծախսել է 100 մլն ֆունտից ավելի գումար և թողնել նրանց պահեստայինների նստարանին` այդքան էլ խելամիտ որոշում չի լինի: Հատկապես, որ նրանք բավականին լավ մարզավիճակում են:

     

    «Վեստ Հեմը» Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում առանց մեծ դժվարությունների կարողացավ հաղթահարել «Նյուքասլի» արգելքը: Այդ խաղում վնասվածք ստացավ թիմի պաշտպան Օգբոնան և դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք նա կմասնակցի այս հանդիպմանը, թե՝ ոչ: Իսկ խաղի ելքը վճռեց ֆրանսիացի Դիմիտրի Պայետը, ով դարձավ դուբլի հեղինակ:

     

    «Սաութհեմպտոն» -«Մանչեսթեր Յունայթեդ», 20.09.15 19:00, «Սեյնթ Մերիս»

     

    Եվս մեկ անգլիական ակումբի պարտություն Չեմպիոնների Լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում պարտվեց հոլանդական «ՊՍՎ»-ին՝ 2:1: Այս խաղում Լուի վան Գալի սաները չկարողացան պահել հաղթական հաշիվը: Առաջ անցնելով հաշվի մեջ՝ թիմի խաղը կարծես կանգ առավ: Անկասկած այս պարտության պատճառներից մեկն էլ Լյուկ Շոուի փոփոխությունն էր: Բանն այն է, որ երիտասարդ եզրային պաշտպանը անչափ ցավալի վնասվածք ստացավ և ստիպված լքեց խաղադաշտը, իսկ նրա փոխարինումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանական գծում տեղափոխումներ եղան: Խաղադաշտ մտած Մարկոս Ռոխոն տեղ զբաղեցրեց կենտրոնում, իսկ Դեյլի Բլինդը` ձախ եզրում: Այս ամենը բացասական անդրադարձավ թիմի խաղի վրա: Բլինդն ու Ռոխոն չկարողացան լավ համագործակցել:

     

    Հարձակման գծում ևս խաղը չտպավորեց: Ռունիի բացակայությամբ մեկնարկային րոպեներից խաղում էր թիմի նորեկ Անտոնի Մարսյալը, բայց ֆրանսիացի երիտասարդից միանգամից սպասել ֆենոմենալ գործողություններ, այդքան էլ ճիշտ չի լինի:

     

    «Սաութհեմպտոնը» նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վեստ Բրոմվիչի» հետ: «Սրբերն» անհաջող են մեկնարկել մրցաշրջանը և ցուցադրում են անկայուն խաղ։ «Էվերթոնին» 0։3 հաշվով պարտվելուց 1 տուր հետո թիմը նույն հաշվով հաղթեց «Նորվիչ Սիթիին»։ Ռոնալդ Կումանը կարծես թե կարողանում է վերստեղծել իր առաջվա թիմը, որը նախորդ մրցաշրջանում լուրջ գլխացավանքներ էր ստեղծում գրանդ ակումբների համար։ Զարմանալի չի լինի, եթե «Յունայթեդը» միավորներ կորցնի «Սեյնթ Մերսիում»։

     

    Հաճելի հանգստյան օրեր և հաղթանակներ բոլորիս։

    Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի

    «Ուոթֆորդ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

    14.10.2017, 22:34

    «Ուոթֆորդ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։

    կարդալ...

    «Տոտտենհեմ» 1-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

    14.10.2017, 20:05

    «Տոտտենհեմ» 1-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

    կարդալ...