Նորություններ

6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

23.09.2015, 10:09

EPLՁեզ ենք ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

team

 

Ջոն Ռադի

 

«Նորվիչի» դարպասապահը «Լիվերպուլի» դեմ խաղում կատարել է 6 սեյվ:

 

Սիմոն Ֆրենսիս

 

«Բորնմուտի» աջ պաշտպանը «Սանդերլենդի» դեմ հաղթական խաղում գրանցել է հետևյալ արդյունքները` դրիբլինգի 2 փորձ, 6 գնդակի խլում և 76 % փոխանցումների ճշգրտություն:

 

Ջոննի Էվանս

 

«Վեստ Բրոմի» կենտրոնական պաշտպանը «Աստոն Վիլլայի» դեմ խաղում հիանալի գործեց` հատկապես մենապայքարներում: Էվանսի վիճակագրությունը` 1 գնդակի խլում, 1 դրիբլինգի փորձ: 6 անգամ էլ հաղթել է միկրոմենամարտերում:

 

Էշլի Ուիլյամս

 

«Սուոնսիի» ավագն այս տուրում գրանցել է հետևյալ արդյունքները` 4 գնդակի խլում և 1 հաղթանակ միկրոմենամարտում: Փոխանցումների ճշգրտությունը կազմել է 88 %: Ճանաչվել է «Սուոնսի» - «Էվերթոն» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

 

Ժորդան Ամավի

 

«Աստոն Վիլլայի» ֆրանսիացի եզրային պաշտպանը ճանաչվել է «Վեստ Բրոմի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրա վիճակագրությունը` 3 հաջողված դրիբլինգ, 4 հաղթանակ միկրոմենամարտերում, 7 գնդակի խլում:

 

Ռիհադ Մահրեզ

 

Մահրեզի մասին ավելի շատ բան կասի նրա անհատական վիճակագրությունը` 3 հաջողված դրիբլինգ, 2 գնդակի խլում, 1 գոլ և 1 գոլային փոխանցում: Փաստացի հենց Մահրեզի փայլուն խաղի շնորհիվ էլ «Լեսթերը» կարողացավ խուսափել պարտությունից` «Ստոկի» դեմ խաղում:

 

Սեսկ Ֆաբրեգաս

 

Իսպանացին կարծես թե վերագտնում է իր երբեմնի մարզավիճակը: Լոնդոնյան դերբիում Ֆաբրեգասը 3 անգամ գնդակ է խլել մրցակցից, հաղթել 1 միկրոմենամարտում, 1 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակցին և կատարել է 1 գոլային փոխանցում: 87 փոխանցում` 86 % ճշգրտությամբ:

 

Յոհան Կաբայե

 

Կաբայեն «Տոտտենհեմի» դեմ լավ հանդիպում անցկացրեց: Խաղի ընթացքում նա 7 անգամ գնդակ է խլել մրցակցից, 1 անգամ էլ նրա հարվածից հետո գնդակը ետ է մղվել դարպասաձողից:

 

Էդեն Ազար

 

Լոնդոնյան դերբիում Ազարը խփեց իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում: Վիճակագրությունը` 8 հաջող դրիբլինգ, 2 վաստակած անկյունային, 70 փոխանցում` 91 % ճշգրտությամբ: Ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

 

Անտոնի Մարսյալ

 

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց «Սաութհեմպտոնի» դեմ: 2 հարված` 2 գոլ, 1 գնդակի խլում և 7 հաղթանակ օդային մենամարտերում: Ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

 

Գրացիանո Պելե

 

Նույն խաղում դուբլի հեղինակ դարձավ նաև «Սաութհեմպտոնի» հարձակվող Գրացիանո Պելեն: 6 հարված` 2-ը դարպասին, 1-ը դարպասաձողին: 2 հաջողված դրիբլինգ, 3 գնդակի խլում, 1 վաստակած անկյունային, 5 անգամ հաղթել է օդային մենամարտերում:

Աղբյուրը՝ whoscored․com

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...