• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

    07.10.2015, 09:30

    EPLՁեզ ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

    team

    Էուրելիո Գոմես

     

    «Ուոթֆորդի» դարպասապահը «Բորնմուտի» դեմ խաղում կատարել է 5 սեյվ` այդ թվում նաև ետ մղելով 11 մ հարված:

     

    Հեկտոր Բելերին

     

    Բելերինի վիճակագրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում. փոխանցումների 80 % ճշգրտություն, 2 հաջող դրիբլինգի փորձ, 3 հաղթած մենապայքար և գնդակի 3 խլում:

     

    Պեր Մերտեզակեր

     

    «Արսենալի» ավագը մեծ ներդրում ունեցավ «Մանչեսթեր Յունաթեդի» դեմ հաղթանակի մեջ: Խաղի ընթացքում նա կարողացավ չեզոքացնել երիտասարդ Անտոնի Մարսիալին` հատկապես օդային պայքարում: Խաղի ընթացքում Մերտեզակերը հաղթել է 2 մենապայքարներում և 3 անգամ գնդակ խլել մրցակիցներից:

     

    Ռամիրո Ֆունես-Մորի

     

    «Էվերթոնի» կենտրոնական պաշտպանը գերազանց հանդիպում անցկացրեց մերսիսայդյան դերբիում` 6 հաղթած մենապայքար և գնդակի 4 խլում:

     

    Քրիստիան Ֆուկս

     

    «Լեսթերի» եզրային պաշտպանը «Նորվիչի» դեմ արտագնա խաղում կատարել է գնդակի 4 խլում և հաղթել 3 մենապայքարներում:

     

    Սադիո Մանե

     

    «Չելսիի» դեմ հաղթական խաղի լավագույն ֆուտբոլիստ: 1 գոլ և 1 գոլային փոխանցում: Հանդիպման ընթացքում կատարել է դրիբլինգի 4 հաջողված փորձ և 6 անգամ գնդակ խլել մրցակիցներից:

     

    Քրիստիան Էրիկսեն

     

    Դանիացին «Սուոնսիի» դեմ խաղում դարձավ 2 գոլի հեղինակ: Իսկ հետաքրքիրն այն էր, որ այդ 2 գոլերն էլ Էրիկսենը խփել է տուգանայինից: Բացի այդ կատարել է գնդակի 3 խլում, վաստակել 2 անկյունային, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 80 % : Բնականաբար ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

     

    Մեսութ Օզիլ

     

    Օզիլը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում` 1 գոլ և 1 գոլային փոխանցում, 1 հաղթած մենապայքար, գնդակի 1 խլում, 2 հաջողված դրիբլինգ և 2 վաստակած անկյունային:

     

    Ալեքսիս Սանչես

     

    Սանչեսը շարունակում է հիացնել բոլորին իր խաղով: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում չիլիացին դարձել է դուբլի հեղինակ: Վիճակագրությունը` 3 հաջողված դրիբլինգ, 2 հաղթած մենապայքար, գնդակի 4 խլում, 1 վաստակած անկյունային:

     

    Քևին Դե Բրյույնե

     

    Բելգիացին կարծես ադապտացվելու խնդիր չունի և բավականին լավ ինտեգրվել է «Սիթիի» խաղի մեջ: «Նյուքասլի» դեմ խաղում Դե Բրույնեն դարձել է 1 գոլի հեղինակ և կատարել 2 գոլային փոխանցում: Վիճակագրությունը` 3 հաջողված դրիբլինգ, գնդակի 2 խլում և վաստակած 2 անկյունային:

     

    Սերխիո Ագուերո

     

    Այստեղ ավելորդ վիճակագրությունն անիմաստ է: Պարզապես պետք է նշել, որ Ագուերոն «Նյուքասլի» դեմ խաղում դարձել է պենտա-տրիկի հեղինակ` ռեկորդային 20 րոպեում:

    «Ուոթֆորդ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

    14.10.2017, 22:34

    «Ուոթֆորդ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։

    կարդալ...

    «Տոտտենհեմ» 1-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

    14.10.2017, 20:05

    «Տոտտենհեմ» 1-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

    կարդալ...