• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Bild: Ժոզե Մոուրինյոն և Ռադամել Ֆալկաոն կտեղափոխվեն «Չելսի»

Ժոզե ՄոուրինյոԳերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ հաջորդ մրցաշրջանում «Չելսին» գլխավորելու է Ժոզե Մոուրինյոն: Բացի այդ Մադրիդից Լոնդոն է տեղափոխվելու Ռադամել Ֆալկաոն:

Կարծիք կա, որ երեկ Ժոզե Մոուրինյոն իր վերջին խաղերից մեկն անցկացրեց՝ որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ:

Ինչպես հայտնում է Bild պարբերականը, 50-ամյա պորտուգալացի մասնագետը կփոխարինի Ռաֆայել Բենիտեսին, որը չի կարողանում լավ հարաբերություններ ստեղծել «ազնվականների» երկրպագուների հետ: Իսպանացին դարձել է «Չելսիի» գլխավոր մարզիչ 2012 թվականի նոյեմբերին, սակայն արդեն փետրվարին հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն արդեն աշխատել է «Չելսիում» 2004-2007 թվականներին: Լոնդոնյան ակումբի հետ նա երկու անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում և Լիգայի գավաթում, մեկական անգամ էլ երկրի գավաթում և Սուպերգավաթում:

Ռադամել Ֆալկաո«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը Մոուրինյոյի համար արդեն արքայական նվեր է պատրաստում, ի դեմս Մադրիդի «Ատլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի: Վերջին երկու մրցաշրջանում ֆուտբոլիստը 85 հանդիպումներում 67 գնդակ է խփել:

Հետաքրքիր փաստեր