«Նոթինգհեմ Ֆորեստը» հայտարարել է «Սևիլիայի» աջ պաշտպան Գոնսալո Մոնտիելին վարձավճարով ձեռք բերելու մասին։
Պրեմիեր լիգայի նորեկ «Շեֆիլդ Յունայթեդը» համաձայնություն է ձեռք բերել «Աստոն Վիլլայի» հարձակվող Կամերոն Արչերի արժողության շուրջ:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2026 թվականը։
«Բերնլին» պայմանագիր է կնքել «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի հետ: Գործարքը գնահատվում է 14 միլիոն ֆունտ ստերլինգ:
«Բերնլին» հայտարարել է «Անդերլեխտի» կենտրոնական պաշտպան Հաննես Դելկրուային ձեռք բերելու մասին:
«Վեստ Հեմը» պայմանագիր է կնքել «Շտուտգարտի» և Հունաստանի հավաքականի պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր լիգայի «Նոթինգհեմ Ֆորեստի» և «Արսենալի» դեմ հանդիպումները։
«Նյուքասլը» վարձակալել է «Չելսիի» ձախ պաշտպան Լևիս Հոլլին: Վարձակալության պայմանագրի մեջ կա նաև գնման պարտավորություն։
Պաշտպան Էրիկ Դայերի ապագան «Տոտտենհեմում» մեծ հարցականի տակ է։
«Չելսին» հայտարարել է, որ կիսապաշտպան Քարնի Չուկվուեմեկան ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել։