«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոյի գործակալը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ «Սուոնսին» մտադիր է ձեռք բերել իր հաճախորդին:
«Տոտտենհեմի» կիսապաշտպան Սքոտ Պարկերին ձեռք բերելու համար «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ պատրաստ է պայքարել «Վեստ Հեմը»:
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Էմանուելե Ջակերինին համաձայնել է տեղափոխվել «Սանդերլենդ»:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նորվիչի» հինգերորդ նորեկը դարձավ «Ստոկ Սիթիի» նախկին դարպասապահ Կարլո Նեշը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային խորհուրդ է տվել մերժել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Պրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսը» պայմանագիր ստորագրեց ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում գտնվող Ջերոմ Թոմասի հետ:
«Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Ժերար Դեուլոֆեուն մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվեց «Էվերթոն»:
«Նորվիչը» պաշտոնապես հայտնել է «Բլեքբեռնի» և Շվեդիայի ազգային հավաքականի 25-ամյա պաշտպան Մարտին Օլսոնի ձեռքբերման մասին: Գործարքն արժեցել է 2.5 մլն ֆունտ:
«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Հավրի» կիսապաշտպան Էլ-Հաջի Բայի տեղափոխության մասին:
Համաձայն Sky Sports-ի, «Սելթիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյաման 48 ժամվա ընթացքում կավարտի իր տեղափոխությունը «Սաութհեմպտոն»: