Նորություններ

Լուիս Սուարես. «Ես սիմուլյանտ չեմ»

11.11.2012, 16:07

Լուիս Սուարես. «Ես սիմուլյանտ չեմ»

«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը ասել է, որ իր սիմուլյանտության մասին խոսակցությունները սկսել են Պրեմիեր Լիգա տեղափոխությամբ: Հարձակվողը 2011թ-ին «Այաքս»-ից տեղափոխվելով «Լիվերպուլ», վաստակեց սիմուլյանտի և ռասիստի համբավ, չնայած իր փայլուն խաղի: Պատրիս Էվրայի հետ կապված հայտնի պատմությունը ֆուտբոլիստին մշտապես ուշադրության կենտրոնում էր պահում:

կարդալ...

Կոլո Տուրեին սպասում են Իտալիայում

11.11.2012, 14:04

Կոլո Տուրեին սպասում են Իտալիայում

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կոլո Տուրեն հնարավոր է տեղփոխվի Իտալիա:   Tutto Marcato-ի հաղորդմամբ իվուարցու ծառայություններով հետաքրքրվում են միանգամից երկու ապենինյան ակումբ:

կարդալ...

«Արսենալ»-ը 30 մլն ֆունտ է պատրաստել Էդինսոն Կավանիի համար

11.11.2012, 12:28

«Արսենալ»-ը 30 մլն ֆունտ է պատրաստել Էդինսոն Կավանիի համար

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է իր թիմում տեսնել «Նապոլի»-ի տաղանդավոր հարձակվող Էդինսոն Կավանիին: Անգլիական ակումբը պատրաստ է «Նապոլի»-ին 25-ամյա ուրուգվայցու համար 30 մլն ֆունտ առաջարկել. տեղեկացնում են բրիտանական թերթերը:

կարդալ...

Մանչինին հանդիպել է Ֆալկաոյի գործակալին

11.11.2012, 10:12

Մանչինին հանդիպել է Ֆալկաոյի գործակալին

«Մանչեսթեր Սիթի»-ն աշխատում է «Մադրիդի Ադլետիկո»-ի կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ձեռքբերման վրա: Սպասվում է, որ 26-ամյա հարձակվողը Մադրիդը կլքի այս մրցաշրջանի ավարտին: Գլխավոր թեկնածուները երեքն են՝ «Չելսի», «Ռեալ Մադրիդ» և «Մանչեսթեր Սիթի»:

կարդալ...

The Telegraph. Թեո Ուոլկոտը «Չելսի»-ի նշառաության տակ

11.11.2012, 10:05

The Telegraph. Թեո Ուոլկոտը «Չելսի»-ի նշառաության տակ

Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրվում է Թեո Ուոլկոտի ծառայություններով և The Telegraph-ի հաղորդմամբ, այս ձմռանը կփորձի ձեռք բերել անգլիացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները:   Չնայած «Չելսի»-ն վաղուց է հետևում Ուոլկոտի խաղին, սակայն երեկ «Էմիրեյթս»-ում ներկա են եղել նաև «ազնվականների» սկաուտները:

կարդալ...

Վերտոնգեն. «Հուսով եմ կհաղթենք «Ման Սիթի»-ին»

11.11.2012, 09:59

Վերտոնգեն. «Հուսով եմ կհաղթենք «Ման Սիթի»-ին»

«Տոտենհեմ»-ի բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը անհամբեր սպասում է «քաղաքայիններ»-ի հետ խաղին, որը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 17:30-ին:

կարդալ...

«Յունայթեդ»-ը ձմռանը կփորձի ձեռք բերել Սնեյդերին

11.11.2012, 09:31

«Յունայթեդ»-ը ձմռանը կփորձի ձեռք բերել Սնեյդերին

«Ինտեր»-ի հոլանդացի Կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը նորից հայտնվել է անգլիական ակումբի նշանառության տակ: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Ինտեր»-ը պատրաստ է վաճառել Սնեյդերին: Սպասվում է, որ «ներաձուրիներ»-ի ղեկավարությունը կնդունի «Մանչեսթեր Յունայեդ»-ի 20 մլն եվրոյի առաջարկը:

կարդալ...

Մարտին Յոլ. «Կարող էինք հաղթել 5:3 հաշվով»

11.11.2012, 09:28

Մարտին Յոլ. «Կարող էինք հաղթել 5:3 հաշվով»

«Ֆուլհեմ»-ի գլխավոր մարզիչ Մարտին Յոլը իր կարծիքն է արտահայտել երեկվա խաղի մասին:   -Մենք կարող էինք հաղթել 5:3 հաշվով: Տղաները մշտապես լավ հնարավորություններ էին ստեղծում, բայց ցավալի էր տեսնել թե ինչպես ենք գոլ բաց թողնում:

կարդալ...

Արսեն Վենգեր. «Ես հիասթափված եմ, քանի որ կարող էինք հաղթել «Ֆուլհեմ»-ին»

11.11.2012, 09:22

Արսեն Վենգեր. «Ես հիասթափված եմ, քանի որ կարող էինք հաղթել «Ֆուլհեմ»-ին»

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 11-րդ տուրի «Արսենալ» - «Ֆուլհեմ»՝ 3:3 խաղից հետո հայտնել է իր կարծիքը:   -Ես հիասթափված եմ, քանի որ մենք լավ հնարավորություն ունեինք հաղթելու այս խաղում: Չի կարելի մեղադրել Արտետային չիրացրած 11-մետրանոցի համար, սա ֆուտբոլ է: Երկու թիմերն էլ լավ էին գործում հարձակման գծում:

կարդալ...

«Յունայթեդ»-ը կամային հաղթանակ տարավ «Վիլլա Պարկ»-ում (տեսանյութ)

10.11.2012, 23:52

«Յունայթեդ»-ը կամային հաղթանակ տարավ «Վիլլա Պարկ»-ում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը անչափ դրամատիկ խաղում շատ դժվարին հաղթանակ տարավ: «Մանկունյանցիներ»-ը հյուրընկալվել էին «Վիլլա Պարկ»-ում: Տանտերերի կազմում դուբլով աչքի ընկավ ավստրիացի հարձակվող Անդրեաս Վեյմանը՝ 45+1ր, 50ր., իսկ «Յունայթեդ»-ից՝ Խավիեր Էրնանդեսը: Գրանցվեց նաև մեկ ինքնագոլ: Ալեքս Ֆերգյուսոնի սաները խաղի ընթացքում պարտվում էին 2:0 հաշվով:

կարդալ...