Նորություններ

Օսկար. «Չելսի»-ն Բրազիլիայի հավաքականն է, միայն կապույտ մարզահագուստով

09.11.2012, 21:43

Օսկար. «Չելսի»-ն Բրազիլիայի հավաքականն է, միայն կապույտ մարզահագուստով

Լոնդոնի «Չելսի»-ի բրազիլիացի տաղանդավոր կիսապաշտպան Օսկարը գոհ է իր նոր ակումբի խաղային ոճից:   -«Չելսի»-ն Բրազիլիայի հավքականն է, միայն կապույտ մարզահագուստով: Շատ հաճելի է խաղալ թիմում, որտեղ այսքան շատ են գրոհում: Լինելով բրազիլիացի ինձ շատ է դուր գալիս այս ոճը:

կարդալ...

Թերրին կմասնակցի «Լիվերպուլ»-ի հետ խաղին

09.11.2012, 20:37

Թերրին կմասնակցի «Լիվերպուլ»-ի հետ խաղին

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հայտարարել է, որ թիմի ավագ Ջոն Թերրին կմասնակցի «Լիվերպուլ»-ի դեմ խաղին:   Հիշեցնենք, որ Թերրին Անտոն Ֆերդինանդի հասցեյին արած ռասիստական արտահայտության համար բաց էր թողել Պրեմիեր Լիգայի նախորդ չորս հանդիպումները:

կարդալ...

Նանին չի մասնակցի «Ասթոն Վիլլա»-յի հետ խաղին

09.11.2012, 20:22

Նանին չի մասնակցի «Ասթոն Վիլլա»-յի հետ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին ստացած վնասվածքի պատճառով դաշտ դուրս չի գա առաջիկա 10 օրը: Հետևաբար նա բաց կթողնի շաբաթ կայանալիք «Ասթոն Վիլլա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը:   Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է երեկ՝ Չեմպիոնների Լիգայի «Բրագա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ընթացքում:

կարդալ...

Էնդի Քերոլը անհամբեր սպասում է «Նյուքասլ»-ի հետ խաղին

09.11.2012, 20:19

Էնդի Քերոլը անհամբեր սպասում է «Նյուքասլ»-ի հետ խաղին

«Վեստ Հեմ»-ի հարձակվող Էնդի Քերոլը խոստովանել է, որ անհամբեր սպասում է իր նախկին ակումբի դեմ խաղին: Անգլիացին «Նյուքասլ»-ից հեռանալուց հետո արդեն մեկ անգամ վերադարձել է «Սեյնտ Ջեյմս Պարկ»: Այդ ժամանակ պաշտպանում էր «Լիվերպուլ»-ի գույները, սակայն չկարողացավ «կարմիրներ»-ին փրկել պարտությունից՝ 2:0:

կարդալ...

Մարտին Յոլ. «Ուրախ կլինեմ մնալ «Ֆուլհեմ»-ում»

09.11.2012, 19:23

Մարտին Յոլ. «Ուրախ կլինեմ մնալ «Ֆուլհեմ»-ում»

«Ֆուլհեմ»-ի գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հաստատել է, որ ակումբի հետ սկսել է բանակցություններ պայմանագրի երկարաձգման համար:   «Ֆուլհեմ»-ի ղեկավարները գոհ են մարզչի աշխատանքից, ով կարողացավ պահել թիմի մակարդակը ամառային կորուստներից հետո: Հիշեցնենք, որ նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռացան Դենի Մերֆին, Էնդի Ջոնսոնը, Կլինտ Դեմփսին, Մուսա Դեմբելեն:

կարդալ...

«Յունայթեդ»-ը պատրաստվում է հունվարին ձեռք բերել Վիկտոր Վանյամային

09.11.2012, 12:52

«Յունայթեդ»-ը պատրաստվում է հունվարին ձեռք բերել Վիկտոր Վանյամային

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը լրջորեն հետաքրքրվում է «Սելթիկ»-ի կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի ծառայություններով: Քենիացին Չեմպիոնների Լիգայի նախորդ տուրում իսկական հերոս դարձավ օգնելով թիմին կերտել «Բարսելոնա»-յի դեմ հաղթանակը: Վանյամը բացեց խաղի հաշիվը, իսկ խաղընկերներին հաջողվեց տանել անակնկալ հաղթանակ՝ 2:1 : «Մանկունյանցիներ»-ը պատրաստվում են 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 12 մլն ֆունտ:

կարդալ...

Մուամբան վերադարձել է «Ուայթ Հարթ Լեյն»

09.11.2012, 12:21

Մուամբան վերադարձել է «Ուայթ Հարթ Լեյն»

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Բոլթոն»-ի նախկին ֆուտբոլիստը ներկա է գտնվել «Տոտենհեմ» - «Մարիբոր» խաղին: Ֆուտբոլիստը, ով առողջական խնդիրների պատճառով արդեն ավարտել է կարիերան, իր շնորհակալությունն է հայտնել «Տոտենհեմ»-ի երկրպագուներին:

կարդալ...

Արսեն Վենգեր. «Կանենք հնարավոր առավելագույնը Ուոլկոտին թիմում պահելու համար»

09.11.2012, 10:59

Արսեն Վենգեր. «Կանենք հնարավոր առավելագույնը Ուոլկոտին թիմում պահելու համար»

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Թեո Ուոլկոտի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակը:

կարդալ...

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատրաստ է վճիռ կայացնելու Կլատենբուրգի հարցով

09.11.2012, 10:05

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատրաստ է վճիռ կայացնելու Կլատենբուրգի հարցով

Պրեմիեր Լիգայի «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգի գործով հետաքննությունը մոտեցավ իր ավարտին: Ինչպես հայտնի է, 37-ամյա մրցավարը մեղադրվում է «Չելսի»-ի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի հասցեին արած ռասիստական արտահայտության համար: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հարցաքննել է բոլոր վկաներին, ուսումնասիրել է եղած նյութերը, որից հետո հերթը հասել է Կլատենբուրգին:

կարդալ...

Անգլիայի Պրեմիեր Լիգան երկարաձգեց պայմանագիրը թուրքական ընկերության հետ

09.11.2012, 09:48

Անգլիայի Պրեմիեր Լիգան երկարաձգեց պայմանագիրը թուրքական ընկերության հետ

Թուրքական Lassa Tyres ընկերությունը երկարաձգեց իր համաձայնությունը անգլիական Պրեմիեր Լիգայի հետ ևս մեկ տարով: Ընկերության արտադրած անվադողերի և անվահեծերի գովազդը կշարունակի մնալ դաշտերի էկրաններին:

կարդալ...