«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Մալագայի» և Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իսկոյին ձեռք բերելուն:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի ծառայություններով:
«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է «Լիոնի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենի ձեռքբերման մասին:
31 տարի «Արսենալի» նախագահ աշխատած Պիտեր Հիլլ-Վուդը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
«Մալագայի» նախկին մարզիչ Մանուել Պելեգրինին պաշտոնապես գլխավորեց «Մանչեսթեր Սիթին»: Այս մասին հաղորդում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը հայտնել է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ կդառնա Օուեն Քոյլը:
«Նյուքասլի» պաշտպան Սթիվեն Թեյլորը հայտնել է, որ չի պատրաստվում փոխել ակումբը, քանի որ «Սեյնտ Ջեյմս Պարկում» իրեն ամեն ինչ դուր է գալիս:
«Սանդերլենդը» սկսել է բանակցել Ուրուգվայի հավաքականի և «Պալերմոյի» հարձակվող Աբել Էրնանդեսին ձեռք բերելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենիել Ուելբեքը խոստովանել է, որ իրեն անհրաժեշտ է բարելավել իր արդյունավետությունը նախորդ մրցաշրջանի համեմատ:
«Վեստ Բրոմվիչը» պատրաստվում է երկարաձգել 34-ամյա կիսապաշտպան Զոլտան Գերայի պայմանագիրը: