Մոտակա հանդիպումը

23 նոյեմբեր 2019, 16:30

Նորություններ

Լուկաս Պոդոլսկի. «Ես ուզում եմ խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում»

08.11.2012, 12:22

Լուկաս Պոդոլսկի. «Ես ուզում եմ խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում»

«Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին հայտնել է, որ իրեն ավելի հարմար է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում:   -Ես նախընտրում եմ խաղալ հարձակման կենտրոնում: Հարձակման ձախ եզրը ենթադրում է բավականին մեծ պաշտպանողական ֆունկցիաներ, անհրաժեշտության դեպքում օգնություն կիսապաշտպաններին, իսկ ես դասական վինգեր եմ:

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1/8 եզրափակչում է (տեսանյութ)

08.11.2012, 11:59

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1/8 եզրափակչում է (տեսանյութ)

«Բրագա»-ի դեմ տարած կամային հաղթանակը (1:3) «Յունայթեդ»-ին ժամանակից շուտ առաջին տեղով ապահովեց փլեյ-օֆի ուղեգիր: Մրցաշրջանում առաջին անգամ «կարմիր սատանաների» կազմում հանդես եկավ Կրիս Սմոլինգը: Նախորդ խաղից հետո Սեր Ալեքսը կատարել էր վեց փոփոխություն: Ռաֆայել դա Սիլվան և Ռոբին Վան Պերսին խաղը սկսեցին պահեստայինների նստարանին:

կարդալ...

«Չելսի»-ն հաղթանակ կորզեց վերջին վայրկյանին (տեսանյութ)

08.11.2012, 10:42

«Չելսի»-ն հաղթանակ կորզեց վերջին վայրկյանին (տեսանյութ)

Խաղի վերջին վայրկյանին Վիկտոր Մոզեսի գլխով խփած գոլը հաղթանակ պարգևեց «ազնվականներ»-ին՝ 3:2 :   Դի Մատեոն թիմի ավագ Ջոն Թերիին թողել էր պահեստայինների նստարանին: Վնասվածք ստացած Էշլի Քոուլի փոխարեն պաշտպանության ձախ եզրում հանդես եկավ Ռայան Բերտրանը: Անփոփոխ էր մնացել Էդեն Ազար, Խուան Մատա, Օսկար եռանկյունին և հարձակման գծում Ֆերնանդո Տորեսը:

կարդալ...

Մուսա Դեմբելեն կմասնակցի հյուսիսլոնդոնյան դերբիին

07.11.2012, 22:52

Մուսա Դեմբելեն կմասնակցի հյուսիսլոնդոնյան դերբիին

«Տոտենհեմ»-ի բելգիացի կիսապաշտպան Մուսա Դեմբելեն, ով ազգային հավաքականում լուրջ վնասվածք էր ստացել, կկարողանա մասնակցել իր կարիերայում առաջին հյուսիսլոնդոնյան դերբիին: Նոյեմբերի 17-ին «Տոտենհեմ»-ը կհյուրընկալվի սկզբունքային մրցակից «Արսենալ»-ին:

կարդալ...

Ֆերնանդինյոն երազում է Պրեմիեր Լիգայի մասին

07.11.2012, 22:35

Ֆերնանդինյոն երազում է Պրեմիեր Լիգայի մասին

«Հանքափորներ»-ի բրազիլիացի կիսապշտպան Ֆերնանդո Լուիս Ռոսան (Ֆերնանդինյո) խոստովանել է, որ հունվարին հնարավոր է փորձի Պրեմիեր Լիգայում իր համար թիմ գտնել: «Սթեմֆորդ Բրիջ»-ում կայանալիք խաղը 27-ամյա բրազիլիացին կօգտագործի աչքի ընկնելու և իր երազանքը ավելի իրական դարձնելու համար:

կարդալ...

«Լիվերպուլ»-ը Մոսկվա է մեկնել պահեստային կազմով

07.11.2012, 22:30

«Լիվերպուլ»-ը Մոսկվա է մեկնել պահեստային կազմով

Ինչպես և սպասվում էր, «Լիվերպուլ»-ը Եվրոպա Լիգայի հերթական հանդիպման համար Մոսկվա է մեկնել պահեստային կազմով: Առաջատարները հնարավորություն կստանան հանգստանալու:   Ինչպես հաղորդում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը, «Անժի»-ի դեմ խաղի համար Մոսկվա մեկնածների թվում չեն Սթիվեն Ջերարդը, Լուիս Սուարեսը, Մարտին Շկրտելը, Դանիել Ագգերը, Խոսե Էնրիկեն, Գլեն Ջոնսոնը, Ջո Ալենը և Ռահիմ Ստերլինգը:

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հեշտությամբ հաղթեց «մեռած» «Արսենալ»-ին (տեսանյութ)

03.11.2012, 19:16

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հեշտությամբ հաղթեց «մեռած» «Արսենալ»-ին (տեսանյութ)

Ամբողջովին ունենալով առավելություն իր մրցակցի նկատմամբ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հասավ առանց որևէ կասկած առաջացնող հաղթանակին, չնայած բավականին համեստ` 2:1 հաշվին: «Արսենալ»-ի պարտության մեջ իր դերը ունեցավ նաև ակումբի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին, ով 3-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ:

կարդալ...

«Լիվերպուլ»-ը ցանկանում է գնել երկու կամ երեք հարձակման գծում խաղացող ֆուտբոլիստ

03.11.2012, 13:18

«Լիվերպուլ»-ը ցանկանում է գնել երկու կամ երեք հարձակման գծում խաղացող ֆուտբոլիստ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ մտադիր է գնել երկու կամ երեք հարձակող ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:   Այժմ Ռոջերսի տրամադրության տակ կա ընդամենը մեկ մաքուր հարձակվող` ի դեմս Լուիս Սուարեսի: Ակնհայտ է, որ այս դիրքի ամրապնդումը գտնվում է առաջին տեղում: Մարզիչը արդեն զրուցել է ակումբի սեփականատերերի հետ և հուսով է, որ հունվարին...

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի»-ն հրավիրվել է դիտելու Ճապոնիայից մի տաղանդի

02.11.2012, 18:04

«Մանչեսթեր Սիթի»-ն հրավիրվել է դիտելու Ճապոնիայից մի տաղանդի

Հաջորդ տարվա սկզբին, «Մանչեսթեր Սիթի» դիտարկման կժամանի Ճապոնիացի վունդերկինդ Հիդեկի Իշիգեն, ով այժմ հանդես է գալիս իր հայրենիքի «Շիմիձու-Էս-Պալս» ակումբում:   Իր փայլուն խաղով «Շիմիձու-Էս-Պալս»-ում, 18-ամյա կիսապաշտպանը գրավել է եվրոպական մի շարք ակումբների ուշադրությունը: Հիդեկին արդեն ստացել է թույլտվություն գնալ Պրեմիեր լիգաի չեմպիոնների մոտ փորձաշրջան անցնելու:

կարդալ...

"Տոտենհեմ"-ը կարող է մնալ առանց Դեմբելե մինչև դեկտեմբերի կեսերը

02.11.2012, 17:48

"Տոտենհեմ"-ը կարող է մնալ առանց Դեմբելե մինչև դեկտեմբերի կեսերը

"Տոտենհեմ"-ը կարող է մինչեւ դեկտեմբերի կեսերը մնալ առանց իրենց առաջատար կիսապաշտպան Մուսա Դեմբելե, եթե անհրաժեշտ լինի նրան վիրահատել:   Այս պահին հարցը վիրաբուժության անհրաժեշտության մասին դեռ չի լուծվել, բայց "Տոտենհեմ"-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հույս ունի, որ բելգիացին, ում տրանսֆերը արժեր 15 մլն ֆունտ, չի ենթարկվի վիրահատական միջամտության:

կարդալ...