«Նորվիչ Սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբ հիմնադրվել է Նորֆոլկի Նորվիչ քաղաքում: 2012-13 մրցաշրջանում թիմը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում` ավարտելով նախորդ մրցաշրջանը 12-րոդ հորիզոնականում:
Ակումբը հիմնադրվել է 1902թ և 1972թ-ին ձեռք է բերել Ֆուտբոլի Լիգայի Առաջին Դիվիզիոնում մասնակցելու հնարավորություն: Այդ ժամանակից ի վեր Նորվիչը անցկացրել է 21 մրցաշրջան բարձր մակարդակով, որից 9-ը` փայլուն: «Նորվիչը» Լիգայի Գավաթի կրկնակի հաղթող է ճանաչվել 1962-ին և 1985-ին: 1992-93թթ-ին ակումբը զբաղեցրել է 3-րդ տեղը, խաղացել լիգայի առաջին երեք մրցաշրջաններում և հասել ՈՒԵՖԱ-ի Գավաթի 3-րդ փուլ: «Նորվիչը» 6 տարի բացակայությունից հետո վերջերս է վերադարձել Պրեմիեր Լիգա:
1935թ-ից սկսած «Նորվիչն» իր տնային խաղերն անց է կացնում «Քերրոու Ռոուդում»: Ակումբն իր վաղեմի ու դաժան մրցակիցն է համարում Արևելյան Անգլիայի հարևան «Իպսուիչ Թաունին», որի հետ ակումբը 138 անգամ մրցել է Արևելյան Անգլիայի դերբիում: Երկրպագուների երգը «Գնդակին, Սիթի» համարվում է ամենահին ֆուտբոլային երգը աշխարհում: