Չելսի

Չելսի

«Չելսի» ֆուտբոլային ակումբը հիմնվել է Լոնդոնի Ֆուլհեմում 1905 թ-ին: Այժմ ակումբը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում: Իր պատմության մեծ մասն ակումբն անց է կացրել Անգլիայի բարձրագույն առաջնությունում: Ակումբի «տունը» համարվում է «Սթեմֆորդ Բրիջի» 41,874 տեղանոց մարզադաշտը, որտեղ թիմը խաղում է իր հիմնադրման օրվանից:


Ակումբն իր առաջին խոշոր հաջողությունն ունեցել է 1955թ-ին` հաղթելով Լիգայում: «Չելսին» 1960-ական, 1970-ական, 1990-ական և 2000-ականներին հաղթել է մի քանի առաջնություններում: 1996թ-ից ակումբի պատմության մեջ սկսվել է նրա ամենահաջողակ ժամանակահատվածը: Ընդհանուր առմամբ, լոնդոնյան թիմը հաղթել է Լիգայի 4 տիտղոս, Անգլիայի 7 Գավաթ, Լիգայի 4 Գավաթ և Անգլիայի 4 Սուպերգավաթ: Ակումբը հաջողություններ է ունեցել նաև մայրցամաքային մրցույթներում` հաղթելով 2 տիտղոս ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթում, 1 տիտղոս ՈւԵՖԱ-ի Սուպեր Գավաթում և 1 տիտղոս ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում: 2009-10 մրցաշրջանում թիմը հաղթեց իր առաջին դուբլը, իսկ 2012-ին դարձավ առաջին լոնդոնյան ակումբը, որը հաղթեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում:


«Ազնվականների» համազգեստի գույներն են` արքայական կապույտ վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ: Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ` առավել արդիական դարձնելու միտումով: Ներկա լոգոն, որի վրա պատկերված է առյուծ` ձեռքին գավազան, ընդունվել է 1950-ականներին:


Ակումբը մարզադաշտ այցելողների միջին թվաքանակով հինգերորդն է անգլիական ֆուտբոլում: 2011-2012 մրցաշրջանի ժամանակ այցելուների միջին թիվը կազմում էր 41,478, որը թվով 6-րդ ամենաբարձր ցուցանիշն է Պրեմիեր Լիգայում:


2012-ի ապրիլին Ֆորբս ամսագրի կողմից ակումբը դասակարգվել է որպես աշխարհի 7-րդ ամենաարժեքավոր ֆուտբոլային ակումբը` £473 միլիոն ($761 միլիոն): 2003թ-ից «Չելսի» ակումբի սեփականատերն է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը:


Սթեմֆորդ Բրիջ

Սթեմֆորդ Բրիջ Ընդունակություն` 41,837

Դիրքը առաջնությունում

Տեղ Ակումբ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
5 Չելսի 38 21 7 10 62 38 24 70

Վերջին արդյունքներ

Ռմբարկուները

Անուն Երկիր Դիրք Գոլեր
1 Էդեն Ազար Բելգիա Բելգիա կիսապաշտպան 12
2 Ալվարո Մորատա Իսպանիա Իսպանիա հարձակվող 11
3 Օլիվյե Ժիրու Ֆրանսիա Ֆրանսիա հարձակվող 7
- Մարկոս Ալոնսո Իսպանիա Իսպանիա պաշտպան 7
5 Վիլլիան Բրազիլիա Բրազիլիա կիսապաշտպան 6
6 Պեդրո Ռոդրիգես Իսպանիա Իսպանիա հարձակվող 4
7 Վիկտոր Մոզես Նիգերիա Նիգերիա հարձակվող 3
8 Սեզար Ասպիլիկուետա Իսպանիա Իսպանիա պաշտպան 2
- Տեմուե Բակայոկո Ֆրանսիա Ֆրանսիա կիսապաշտպան 2
- Միշի Բատշուաի Բելգիա Բելգիա հարձակվող 2
- Անտոնիո Ռուդիգեր Գերմանիա Գերմանիա պաշտպան 2
- Սեսկ Ֆաբրեգաս Իսպանիա Իսպանիա կիսապաշտպան 2
13 Դավիդ Լուիզ Բրազիլիա Բրազիլիա պաշտպան 1
- Նգոլո Կանտե Ֆրանսիա Ֆրանսիա կիսապաշտպան 1
- Դենի Դրինկուոթեր Անգլիա Անգլիա կիսապաշտպան 1
- Դավիդե Ձապակոստա Իտալիա Իտալիա պաշտպան 1

Անձնակազմ

N Անուն Երկիր Դիրք Տարիք
1 Վիլլի Կաբալերո Արգենտինա Արգենտինա դարպասապահ 36
2 Անտոնիո Ռուդիգեր Գերմանիա Գերմանիա պաշտպան 25
3 Մարկոս Ալոնսո Իսպանիա Իսպանիա պաշտպան 27
4 Սեսկ Ֆաբրեգաս Իսպանիա Իսպանիա կիսապաշտպան 31
4 Դենի Դրինկուոթեր Անգլիա Անգլիա կիսապաշտպան 28
7 Նգոլո Կանտե Ֆրանսիա Ֆրանսիա կիսապաշտպան 27
9 Ալվարո Մորատա Իսպանիա Իսպանիա հարձակվող 25
10 Էդեն Ազար Բելգիա Բելգիա կիսապաշտպան 27
11 Պեդրո Ռոդրիգես Իսպանիա Իսպանիա հարձակվող 30
12 Օլիվյե Ժիրու Ֆրանսիա Ֆրանսիա հարձակվող 31
13 Տիբո Կուրտուա Բելգիա Բելգիա դարպասապահ 26
14 Տեմուե Բակայոկո Ֆրանսիա Ֆրանսիա կիսապաշտպան 23
15 Վիկտոր Մոզես Նիգերիա Նիգերիա հարձակվող 27
19 Դիեգո Կոստա Իսպանիա Իսպանիա հարձակվող 29
21 Դավիդե Ձապակոստա Իտալիա Իտալիա պաշտպան 26
22 Վիլլիան Բրազիլիա Բրազիլիա կիսապաշտպան 29
23 Միշի Բատշուաի Բելգիա Բելգիա հարձակվող 24
24 Գարի Կեհիլ Անգլիա Անգլիա պաշտպան 32
27 Անդրեաս Քրիստենսեն Դանիա Դանիա պաշտպան 22
28 Սեզար Ասպիլիկուետա Իսպանիա Իսպանիա պաշտպան 28
30 Դավիդ Լուիզ Բրազիլիա Բրազիլիա պաշտպան 31

Ակումբի նորությունները

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

10.05.2018, 12:43

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացավ Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրից հետաձգված «Չելսի» - «Հադերսֆիլդ» հանդիպումը։

կարդալ...

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

06.05.2018, 21:42

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

Չելսիի բոլոր նորությունները