«Վեստ Բրոմվիչ Ալբիոնն» անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է` հիմնադրված Վեստ Բրոմվիչ քաղաքում: Այժմ թիմը հանդես է գալիս Պրեմիեր լիգայում: Ակումբը կազմավորվել է 1878թ-ին: «Վեստ Բրոմվիչը» ֆուտբոլային լիգայի հիմնադիր անդամներից մեկն էր 1888թ-ին և իր գոյության մեծ մասն անցկացրել է անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում: Ակումբը 1900 թվականից խաղում է «Հոթորնս» մարզադաշտում:
Թիմը մեկ անգամ եղել է Անգլիայի չեմպիոն (1919-20), սակայն ավելի շատ հաջողություններ է ունեցել Անգլիայի Գավաթում` ունենալով հինգ հաղթանակ: Առաջին հաղթանակը եղել է 1888 թ-ին` լիգայի հիմնադրման առաջին տարում, իսկ վերջինը 1968 թ-ին, որն առայժմ նրանց վերջին խոշոր տիտղոսն է: Ակումբը նաև արժանացել է ֆուտբոլային լիգայի գավաթին 1966 թվականին: Ակումբի ամենաերկար տևած հաղթանակներով լի շրջանը եղել է դիվիզիոնի առաջնության ժամանակ` 1949-ից 1973թթ-ը, իսկ 1986-ից 2002թթ-ը նրանք անցկացրեցին բարձրագույն առաջնությունից դուրս: 2012-2013 մրցաշրջանը նրանց 7-րդն է Պրեմիեր Լիգայում 2002 թվականից հետո:
Թիմն իր պատմության ժամանակ հիմնականում խաղացել է կապույտ և սպիտակ զոլերով համազգեստով:
Ակումբի ավանդական մրցակիցն է «Աստոն Վիլլան», սակայն վերջին շրջանում նրանց հիմնական մրցակիցն է դարձել «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսը», որի հետ թիմը մրցում է այսպես կոչված Բլեք Քաունթրի Դերբիում: