«Քարդիֆը» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է 1899 թվականին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում: Չնայած, որ «Քարդիֆն» ուելսյան ակումբ է, այն հանդես է գալիս Անգլիայի ֆուտբոլային առաջնություններում: Ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ կմրցի Պրեմիեր Լիգայում 2013/2014 մրցաշրջանում: Տնային հանդիպումները 2009 թվականից նրանք անցկացնում են «Քարդիֆ Սիթի» մարզադաշտում, իսկ մինչև 2009 թվականը` «Նինյան Պարկում»:
«Քարդիֆը» միակ ոչ անգլիական ակումբն է, որին հաջողվել է նվաճել Անգլիայի գավաթը՝ 1927 թվակնաին: 2013 թվականին ակումբը հաղթեց Չեմպիոնշիփում և առաջին անգամ Պրեմիեր Լիգայի մասնակցության ուղեգիր ձեռք բերեց:
2012 թվականին «Քարդիֆի» խորհրդանիշը և ակումբի գույները որոշ փոփոխություններ են կրել ակումբի մալազիացի սեփականատիրոջ՝ Վինսենտ Տանի կողմից. մասնավորապես ավանդական կապույտ գույնը փոխարինվեց կարմիրով, իսկ զինանշանի լեգենդար կապույտ թռչունը՝ կարմիր վիշապով, որն էլ դարձավ ակումբի խորհրդանշանը: