«Ֆուլհեմը» անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը գտնվում է Լոնդոնի հարավ-արևմուտքի փոքրիկ քաղաքներից մեկում: Այն հիմնադրվել է 1879 թ-ին և ներկայումս իր հերթական 11-րդ մրցաշրջանն է անցկացնում Պրեմիեր Լիգայում: «Ֆուլհեմն» ամենահին լոնդոնյան ֆուտբոլային թիմն է, որը խաղում է Պրեմիեր լիգայում:
Ակումբն Անգլիայի ֆուտբոլի առաջատար դիվիզիոնում խաղացել է 24 մրցաշրջան, մեծ մասը` 1960-ականից 2000-ականներին: 1990-ականներին ակումբը գտնվում էր 4-րդ հորիզոնականում` նոր նախագահ Մոհամեդ Ալ-Ֆայեդի շնորհիվ: «Ֆուլհեմը» երբեք տիտղոսներ չի նվաճել, սակայն երկու անգամ հասել է եզրափակիչ: 1975 թ-ին, որպես երկրորդ դիվիզիոնի թիմ, իրենց պատմության մեջ առաջին անգամ նրանք մրցում են Անգլիայի Գավաթի եզրափակչում` 2-0 պարտվելով «Վեսթ Հեմ Յունայթեդին»: 2010 թվականին «Ֆուլհեմը» հասել է Եվրոպա Լիգայի եզրափակիչ, որտեղ, մրցելով «Ատլետիկո Մադրիդի» հետ Համբուրգում, լրացուցիչ ժամանակից հետո պարտվել է 2-1 հաշվով:
«Ֆուլհեմը» տվել է բազմաթիվ հիանալի խաղացողներ, որոնց թվում են Ջոննի Հայնեսը, Ջորջ Կոհենը, Բոբբի Ռոբսոնը, Ռոդնի Մարշը և Ալան Մուլլերին: Նրանք խաղում են Քրեյվն Քոթեջում` Թեմզա գետի ափին, որը նրանց «տունն» է համարվում 1896 թ-ից: «Ֆուլհեմի» մարզումներն անցկացվում են «Մոթսպուր Պարկում», որտեղ գտնվում է նաև ակումբի ակադեմիան: