Նորություններ

Fantasy-ի նախորդ առաջնության հաղթողը ստացավ իր մրցանակը

13.09.2019, 11:14

www.premierleague.am կայքն 5-րդ տարին անընդմեջ կազմակերպում է  Fantasy Premier League խաղի ներքին առաջնություն, որի հաղթողը որպես մրցանակ ստանում է իր նախընտրած մարզաշապիկը Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։

 

2018/19 մրցաշրջանում ավելի քան 250 մասնակիցների պայքարում հաղթող դարձավ Դավիթ Վարդանյանը «ՔՈՒԱՆՇ» թիմով, ում երեկ հանձնեցինք Մանչեսթեր Սիթիի հարձակվող Սերխիո Ագուերոյի անունով և համարով մարզաշապիկը։

 

Նախորդ հաղթողների մասին նյութերը կարող եք կարդալ հետևյալ հղումներով՝ 2015/16, 2016/172017/18։

 

2018/19 մրցաշրջանի առաջին տասնյակը։

Տիգրանը և Դավիթը ստացան իրենց մրցանակները

30.07.2018, 17:11

Տիգրանը և Դավիթը ստացան իրենց մրցանակները

www.premierleague.am կայքը չորրորդ տարին անընդմեջ մրցանակային լիգա է բացում Fantasy Premier League խաղում։ Հաղթողը որպես նվեր ստանում է Պրեմիեր Լիգայի իր նախընտրած ակումբի մարզաշապիկը պաշտոնական խանութից։

կարդալ...

Ֆենթզիի հաղթողը ստացավ իր մրցանակը

03.09.2017, 20:15

Ֆենթզիի հաղթողը ստացավ իր մրցանակը

www.premierleague.am կայքը երրորդ տարին անընդմեջ լիգա է բացում Fantasy Premier League առաջնությունում, որի հաղթողը որպես նվեր ստանում է Պրեմիեր Լիգայի իր նախընտրած ֆուտբոլիստի մարզաշապիկը՝ Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։

կարդալ...