Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Fantasy Premier League խաղի կանոնները

Խաղի կանոնները.

Յուրաքանչյուր մարզիչ կարող է ունենալ ընդամենը մեկ թիմ: Մարզչին տրվում է 100 մլն ֆունտ գումար, որով գնում է 15 ֆուտբոլիստ (11՝ մեկնարկային կազմ, 4՝ պահեստային):

 

Թիմը պետք է ունենա 2 դարպասապահ, 5 պաշտպան, 5 կիսապաշտպան և 3 հարձակվող: Թիմը չի կարող ունենալ Պրեմիեր Լիգայի որևէ ակումբի 3-ից ավել ֆուտբոլիստ: Մեկնարկային կազմում պետք է լինի 1 դարպասապահ, նվազագույնը 3 պաշտպան, նվազագույնը 3 կիսապաշտպան և նվազագունը 1 հարձակվող: Մեկնարկային կազմի ֆուտբոլիստի բացակայության դեպքում խաղը կատարում է ավտոմատ փոխարինում (անհրաժեշտության դեպքում մարտավարության փոփոխություն):

 

Մրցաշրջանի ընթացքում մարզիչն ունի տրանֆերներ կատարելու իրավունք, սակայն ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը չպետք է անցնի սահմանված չափը: Յուրաքանչյուր շաբաթ մարզիչն ունի մեկ անվճար տրանսֆերի իրավունք: Վճարովի յուրաքանչյուր տրանսֆեր մարզչի միավորներից կհանի 4-ը: Տրանսֆերը հաստատելուց հետո հնարավոր չէ այն չեղարկել:

 

Մրցաշրջանի ընթացքում տրվում է երկու ջոկերի (Wildcard) հնարավորություն, որով կարող ենք փոխել ողջ կազմը: Ջոկերը հաստատելուց հետո հնարավոր չի լինի չեղարկել տրանսֆերը:

 

Մարզչի միավորները կուտակվում են խաղային շաբաթվա ընթացքում Անգլիայի Պրեմիեր Լիգայում իր թիմի ֆուտբոլիստների արդյունավետությունից:

 

Միավորների կուտակման սկզբունքը.

60-ից պակաս խաղային րոպե՝ 1 միավոր, 60 և ավելի խաղային րոպե՝ 2 միավոր, Դարպասապահի կամ պաշտպանի գոլ՝ 6 միավոր, Կիսապաշտպանի գոլ՝ 5 միավոր, Հարձակվողի գոլ՝ 4 միավոր, Գոլային փոխանցում՝ 3 միավոր, Դարպասապահի կամ պաշտպանի մաքուր խաղ՝ 4 միավոր, Կիսապաշտպանի մաքուր խաղ՝ 1 միավոր, Յուրաքանչյուր 3 սեյվ՝ 1 միավոր, 11 մետրանոցի սեյվ՝ 5 միավոր, 11 մետրանոցի վրիպում՝ -2 միավոր Խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ 1-3 բոնուսային միավոր Դարպասապահի կամ պաշտպանի յուրաքանչյուր բաց թողած 2 գոլ՝ -1 միավոր, Դեղին քարտ՝ -1, Կարմիր քարտ՝ -3, Ինքնագոլ՝ -2: Թիմի ավագի վաստակած միավորները կրկնապատկվում են: Ավագի բացակայության դեպքում կրկնապատկվում է երկրորդ ավագի միավորները:

 

Մրցաշրջանի ընթացքում գավաթային խաղարկության հնարավորություն է տրվում, որտեղ մարզիչները մրցում են միմյանց դեմ՝ փլեյ-օֆֆ ձևաչափով: Ընդհանուր առաջնությունում հաղթողը մրցանակ է ստանում Barclays Premier League-ի կողմից, իսկ մեր լիգայում հաղթողը կստանա Պրեմիեր Լիգայի իր ցանկացած ֆուտբոլիստի մարզաշապիկը՝ Անգլիայում ֆուտբոլիստի ակումբի պաշտոնական խանութից: Խաղի ընդհանուր մասնակիցների թիվն անցնում է 4 մլն-ից: Կարող եք խաղալ համակարգչից, ինչպես նաև Android-ի և iOS-ի համար նախատեսված ծրագրերով:

 

Մեր նախորդ հաղթողների մասին կարդացեք՝ այստեղ։