• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    Forbes-ը հրապարակել է ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը

    18.04.2013, 11:33

    Դևիդ ԲեքհեմForbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2012 թվականին աշխարհի ամենաբարձր վարձատրված ֆուտբոլիստների ցուցակը, որը գլխավորում է Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը:

     

    Ամսագրի տվյալներով, անցած տարի Բեքհեմը «ԼԱ Գալաքսիում» վաստակել է 6.5 միլիոն դոլար: Ֆուտբոլիստը ևս 44.1 մլն դոլար է վաստակել Adidas, Breitling, Coty, H&M, Sainsbury և այլ ընկերությունների հետ ունեցած գովազդային պայմանագրերից:

     

    Ցուցակում Բեքհեմին հաջորդում են աշխարհի երկու ամենաուժեղ ֆուտբոլիստները: «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անցած տարի վաստակել է 43.5 մլն դոլար, որից 21.6 մլն-ը գովազդային պայմանագրերից: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի կողմից ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է աշխարհում (21.2 մլն դոլար): Գովազդային պայմանագրերից ստացված գումարով հանդերձ արգենտինացին 2012 թվականին վաստակել է 40.3 մլն դոլար:

     

    2012թ-ի 20 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

    1. Դևիդ Բեքհեմ (Անգլիա / «ՊՍԺ») - $ 50.6 մլն
    2. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա / «Մադրիդի Ռեալ») - $ 43.5 մլն
    3. Լիոնել Մեսսի (Արգենտինա / «Բարսելոնա») - $ 40.3 մլն
    4. Սերխիո Ագուերո (Արգենտինա / «Մանչեսթեր Սիթի») - $ 20.8 մլն
    5. Ուեյն Ռունի (Անգլիա / «Մանչեսթեր Յունայթեդ») - $ 20.3 մլն
    6. Յայա Տուրե (Կոտ դը Իվուար / «Մանչեսթեր Սիթի») - $ 20.2
    7. Ֆերնանդո Տորրես (Իսպանիա / «Չելսի») - $ 20.2 մլն դոլար
    8. Նեյմար (Բրազիլիա / «Սանտոս») - $ 19.5 մլն դոլար
    9. Կակա (Բրազիլիա / «Մադրիդի Ռեալ») - $ 19.3 մլն դոլար
    10. Դիդիե Դրոգբա (Կոտ դը Իվուար / «Գալաթասարայ») - $ 17.8 մլն դոլար
    11. Սթիվեն Ջերարդ (Անգլիա / «Լիվերպուլ») - $ 17.3 մլն դոլար
    12. Էմանուել Ադեբայոր (Տոգո / «Տոտտենհեմ») - $ 16.7 մլն դոլար
    13. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա / «ՊՍԺ») - $ 16.6 մլն դոլար
    14. Կարլոս Տևես (Արգենտինա / «Մանչեսթեր Սիթի») - $ 16.6 մլն դոլար
    15. Սամուել Էտո'Օ (Կամերուն / «Անժի»)15.7 մլն դոլար
    16. Սամիր Նասրի (Ֆրանսիա / «Մանչեսթեր Սիթի») $ 16 մլն դոլար
    17. Ֆրենկ Լեմպարդ (Անգլիա/ «Չելսի») $ 15.7 մլն դոլար
    18. Ջոն Թերրի (Անգլիա / «Չելսի») $ 15.6 մլն դոլար
    19. Դավիդ Սիլվա (Իսպանիա / «Մանչեսթեր Սիթի) $ 15.4 մլն դոլար
    20 Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա / «Մադրիդի Ռեալ») $ 14.9 մլ դոլար

    Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն

    11.12.2017, 15:45

    Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն

    Նիոնում կայացած Չեմպիոնների Լիգայի վիճակահանության արդյունքում անգլիական թիմերն իմացան իրենց մրցակիցներին։

    կարդալ...

    «Մանչեսթեր Յունայթեդ» 1-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

    10.12.2017, 22:29

    «Մանչեսթեր Յունայթեդ» 1-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել Մանչեսթեր քաղաքը ներկայացնող «Յունայթեդը» և «Սիթին»։

    կարդալ...