• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ակումբների նոր ցուցակը

Manchester-United«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը Forbes-ի վարկածով աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբի ցուցակում։

«Կարմիր սատանաները» դեռ հետ են Մադրիդի «Ռեալից» և «Բարսելոնայից» և վերջին տարում այդ տարբերությունն անգամ ավելացել է։ «Յունայթեդն» իր արժեքն ավելացրել է 7%-ով, այն դեպքում, երբ իսպանական գրանդների այդ ցուցանիշը 12 է։

Այս պահին «Օլդ Թրաֆորդի» ակումբը գնահատվում է 2,3 մլրդ ֆունտ (3,317 մլրդ դոլար)։ Աշխարհի ամենթանկ ֆուտբոլային ակումբ «Ռեալի» արժեքը 2,52 մլն ֆունտ է, իսկ «Բարսելոնայինը»՝ 2,46 մլրդ։

Փոխարենը չենք կարող չնշել անգլիական մյուս ակումբների հաջողությունները։ Նախորդ տարվա համեմատ Թոփ-10֊ում մեկով ավելացել է անգլիական ակումբների թիվը՝ հասնելով վեցի։ «Յունայթեդին», «Արսենալին», «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլին» այժմ միացել է «Տոտտենհեմը»։

Forbes-ի վերլուծաբանները նշում են, որ նախորդ տարվա համեմատ այս անգամ աշխարհի 20 ամենաթանկ ակումբների գումարային արժեքն ավելացել է 24%-ով։

forbes-1forbes-2