Նորություններ

Mirror-ը պարզել է, թե որն է Անգլիայի ամենաչսիրված ակումբը

31.07.2018, 18:48

Բրիտանական Mirror պարբերականը հարցախույզ է անցկացրել Պրեմիեր Լիգայի բոլոր ակումբների երկրպագուների շրջանում՝ պարզելու, թե որ ակումբներն են Անգլիայում ամենաչսիրվածները։

 

Ամենաչսիրված ակումբների ցուցակը գլխավորում է «Չելսին»։ «Չելսիի» նկատմամբ հակակրանք ունեն հարցվածների 68,7%-ը։ «Չելսիին» հետևում են «Մանչեսթեր Յունայթեդը» (68,1%), «Լիվերպուլը» (52,8%), «Վեստ Հեմը» (47,6%) և «Արսենալը» (46,2%)։

 

Բացի այդ, երկրպագուներին հարցրել են, թե իրենց ակումբից բացի որ ակումբին են համակրում։ Այլ երկրպագուներին ավելի շատ դուր են եկել «Բերնլին» (35,8%), «Հադերսֆիլդը» (30,2%), «Մանչեսթեր Սիթին» (28,3%), «Նյուքասլը» (27,1%) և «Ֆուլհեմը» (27,1%)։

 

«Չելսին» Անգլիայի վեցակի չեմպիոն է։ Վեց տիտղոսներից հինգը «կապույտները» նվաճել են 21֊րդ դարում։ «Բերնլին» երկու անգամ է չեմպիոն դարձել՝ 1920/21 և 1959/60 մրցաշրջաններում։

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

20.01.2020, 16:57

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

«Լիվերպուլից» կրած 2-0 հաշվով պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը հայտնել է, որ Յուրգեն Կլոպի թիմը խաղում է միիալար և երկար փոխանցումներով ֆուտբոլ։

կարդալ...

Կեպան Եվրոպայի 132 դարպասապահներից լավագույն 127-րդն է

20.01.2020, 16:02

Կեպան Եվրոպայի 132 դարպասապահներից լավագույն 127-րդն է

«Չելսիի» առաջին համար Կեպա Արիսաբալագան վիճակագրությամբ այս մրցաշրջանում Եվրոպայի 6-րդ վատագույն դարպասապահն է։

կարդալ...