• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

PFA. Մահրեզը և Ալին Պրեմիեր Լիգայի լավագույններն են

MahrezԿիսապաշտպաններ Ռիյադ Մահրեզը՝ «Լեսթերից» և Դելե Ալին՝ «Տոտտենհեմից» պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների (PFA) վարկածով ճանաչվել են համապատասխանաբար տարվա ֆուտբոլիստ և տարվա երիտասարդ ֆուտբոլիստ։

Հենց Մահրեզը բացեց երեկ «Սուոնսի Սիթիի» հետ խաղի հաշիվը, որում «աղվեսները» հաղթեցին 4։0 հաշվով։ Խաղից անմիջապես հետո ալժիրցին իր երկու թիմակիցների հետ ուղղաթիռով մեկնեց Լոնդոն, որտեղ կայացավ PFA-ի մրցանակի ամենամյա միջոցառումը։

AlliՊրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մահրեզը դարձել է 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ այժմ «Լեսթերը» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրա գործընկերներն արժանիորեն են գնահատել Մահրեզի ավանդը։

Ավելացնենք, որ Մահրեզից բացի տարվա ֆուտոբլիստի մրցանակի համար պայքարում էին իր թիմակիցներ Նգոլո Կանտեն և Ջեյմի Վարդին, «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, «Վեստ Հեմից» Դիմիտրի Պայեն, «Արսենալից» Մեսութ Օզիլը։ Քվեարկությամբ երկրորդ տեղը զբաղեցրել է Վարդին, Քեյնը երրորդն էր։

Տարվա երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել «Տոտտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին, ով դարձել է 10 գոլի հեղինակ և կատարել է 9 արդյունավետ փոխանցում։

19-ամյա Ալիի հետ այս մրցանակի համար նոմինացվել էին նաև Հարի Քեյնը, Ջեք Բաթլենդը, Ֆիլիպե Կոուտինյոն, Ռոմելու Լուկակուն և Ռոս Բարքլին։

Հետաքրքիր փաստեր