Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Մանչեսթեր Յունայթեդ

Վան Պերսին, Միկելը և Մոզեսը չեն օգնի իրենց հավաքականներին

12.11.2012, 22:05

Վան Պերսին, Միկելը և Մոզեսը չեն օգնի իրենց հավաքականներին

Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստները զանգվածաբար դուրս են մնում իրենց հավաքականներում ընկերական խաղերին մասնակցելու հնարավորությունից: Երեկ այդ շարքը համալրեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Ռոբին Վան Պերսին, «Չելսի»-ից Վիկտոր Մոզեսը և Ջոն Օբի Միկելը:

կարդալ...

Պետր Չեխ. «Չեմպիոնական մրցավազքում 3 թիմ կա»

12.11.2012, 20:52

Պետր Չեխ. «Չեմպիոնական մրցավազքում 3 թիմ կա»

«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը կարծում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքում մնացել է երեք թիմ՝ «Չելսի»-ն և Մանչեսթերյան երկու ակումբները: Չեխը համոզված է, որ այս երեքից և ոչ մեկին հաղթանակը հեշտությամբ չի տրվի:

կարդալ...

«Յունայթեդ»-ը ձմռանը կփորձի ձեռք բերել Սնեյդերին

11.11.2012, 09:31

«Յունայթեդ»-ը ձմռանը կփորձի ձեռք բերել Սնեյդերին

«Ինտեր»-ի հոլանդացի Կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը նորից հայտնվել է անգլիական ակումբի նշանառության տակ: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Ինտեր»-ը պատրաստ է վաճառել Սնեյդերին: Սպասվում է, որ «ներաձուրիներ»-ի ղեկավարությունը կնդունի «Մանչեսթեր Յունայեդ»-ի 20 մլն եվրոյի առաջարկը:

կարդալ...

«Յունայթեդ»-ը կամային հաղթանակ տարավ «Վիլլա Պարկ»-ում (տեսանյութ)

10.11.2012, 23:52

«Յունայթեդ»-ը կամային հաղթանակ տարավ «Վիլլա Պարկ»-ում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը անչափ դրամատիկ խաղում շատ դժվարին հաղթանակ տարավ: «Մանկունյանցիներ»-ը հյուրընկալվել էին «Վիլլա Պարկ»-ում: Տանտերերի կազմում դուբլով աչքի ընկավ ավստրիացի հարձակվող Անդրեաս Վեյմանը՝ 45+1ր, 50ր., իսկ «Յունայթեդ»-ից՝ Խավիեր Էրնանդեսը: Գրանցվեց նաև մեկ ինքնագոլ: Ալեքս Ֆերգյուսոնի սաները խաղի ընթացքում պարտվում էին 2:0 հաշվով:

կարդալ...

Ալեքս Ֆերգյուսոն. «Ռունին պետք է աշխատի 11 մետրանոցների իրացման վրա»

10.11.2012, 17:33

Ալեքս Ֆերգյուսոն. «Ռունին պետք է աշխատի 11 մետրանոցների իրացման վրա»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Սեր Ալեքս Ֆերգյուսոնը Ռունիյից պահանջել է աշխատել 11 մետրանոցների իրացմնան վրա: Մի քանի օրվա ընթացքում հարձակվողը երկու անգամ վրիպել է 11-մետրանոցից: «Արսենալ»-ի դարպասը չգրավելուց հետո նույն վրիպում թույլ տվեց նաև «Բրագա»-ի հետ խաղում:

կարդալ...

Նանին չի մասնակցի «Ասթոն Վիլլա»-յի հետ խաղին

09.11.2012, 20:22

Նանին չի մասնակցի «Ասթոն Վիլլա»-յի հետ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին ստացած վնասվածքի պատճառով դաշտ դուրս չի գա առաջիկա 10 օրը: Հետևաբար նա բաց կթողնի շաբաթ կայանալիք «Ասթոն Վիլլա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը:   Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է երեկ՝ Չեմպիոնների Լիգայի «Բրագա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ընթացքում:

կարդալ...

«Յունայթեդ»-ը պատրաստվում է հունվարին ձեռք բերել Վիկտոր Վանյամային

09.11.2012, 12:52

«Յունայթեդ»-ը պատրաստվում է հունվարին ձեռք բերել Վիկտոր Վանյամային

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը լրջորեն հետաքրքրվում է «Սելթիկ»-ի կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի ծառայություններով: Քենիացին Չեմպիոնների Լիգայի նախորդ տուրում իսկական հերոս դարձավ օգնելով թիմին կերտել «Բարսելոնա»-յի դեմ հաղթանակը: Վանյամը բացեց խաղի հաշիվը, իսկ խաղընկերներին հաջողվեց տանել անակնկալ հաղթանակ՝ 2:1 : «Մանկունյանցիներ»-ը պատրաստվում են 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 12 մլն ֆունտ:

կարդալ...

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատրաստ է վճիռ կայացնելու Կլատենբուրգի հարցով

09.11.2012, 10:05

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատրաստ է վճիռ կայացնելու Կլատենբուրգի հարցով

Պրեմիեր Լիգայի «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգի գործով հետաքննությունը մոտեցավ իր ավարտին: Ինչպես հայտնի է, 37-ամյա մրցավարը մեղադրվում է «Չելսի»-ի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի հասցեին արած ռասիստական արտահայտության համար: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հարցաքննել է բոլոր վկաներին, ուսումնասիրել է եղած նյութերը, որից հետո հերթը հասել է Կլատենբուրգին:

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1/8 եզրափակչում է (տեսանյութ)

08.11.2012, 11:59

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1/8 եզրափակչում է (տեսանյութ)

«Բրագա»-ի դեմ տարած կամային հաղթանակը (1:3) «Յունայթեդ»-ին ժամանակից շուտ առաջին տեղով ապահովեց փլեյ-օֆի ուղեգիր: Մրցաշրջանում առաջին անգամ «կարմիր սատանաների» կազմում հանդես եկավ Կրիս Սմոլինգը: Նախորդ խաղից հետո Սեր Ալեքսը կատարել էր վեց փոփոխություն: Ռաֆայել դա Սիլվան և Ռոբին Վան Պերսին խաղը սկսեցին պահեստայինների նստարանին:

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հեշտությամբ հաղթեց «մեռած» «Արսենալ»-ին (տեսանյութ)

03.11.2012, 19:16

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հեշտությամբ հաղթեց «մեռած» «Արսենալ»-ին (տեսանյութ)

Ամբողջովին ունենալով առավելություն իր մրցակցի նկատմամբ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հասավ առանց որևէ կասկած առաջացնող հաղթանակին, չնայած բավականին համեստ` 2:1 հաշվին: «Արսենալ»-ի պարտության մեջ իր դերը ունեցավ նաև ակումբի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին, ով 3-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ:

կարդալ...