«Վեստ Հեմ Յունայթեդ»-ի ավագ Քևին Նոլանը կարծում է, որ նրա խաղամակարդակը և ցուցադրած խաղը ակումբում պետք է բերեր հավաքականից հրավերի: Շվեդիայի դեմ ընկերական խաղի համար Ռոյ Հոջսոնը հավաքական է հրավիրել մի քանի նորեկների, սակայն նորից անտեսել է Նոլանին, ով փայլուն է հանդես գալիս «Վեստ Հեմ»-ում:
«Վեստ Հեմ Յունայթեդ»-ի կիսապաշտպան Քևին Նոլանը ասել է, որ իրենք ամբողջ ուժով պատրաստ են կրկնել «Նյուքասլ»-ի անցած տարվա նվաճումը և խաղալ եվրագավաթներում:
«Վեստ Հեմ»-ի հարձակվող Էնդի Քերոլը խոստովանել է, որ անհամբեր սպասում է իր նախկին ակումբի դեմ խաղին: Անգլիացին «Նյուքասլ»-ից հեռանալուց հետո արդեն մեկ անգամ վերադարձել է «Սեյնտ Ջեյմս Պարկ»: Այդ ժամանակ պաշտպանում էր «Լիվերպուլ»-ի գույները, սակայն չկարողացավ «կարմիրներ»-ին փրկել պարտությունից՝ 2:0: