«Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեն մերժել է «Տոտտենհեմ» տեղափոխվելու առաջարկը, քանի որ երազում է խաղալ «Լիվերպուլում»:
«Լիվերպուլն» իր պաշտպան Սեբաստիան Քոաթեսին վաճառեց «Սանդերլենդին»: Այս մասին պաշտոնապես հայտնել են երկու կողմերն էլ: Գործարքի արժեքը կազմել է 4 մլն ֆունտ:
«Չելսին» «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի համար առաջարկվող գումարը հասցրել է 8 մլն ֆունտի:
«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է Անգլիայի ազգային հավաքականի և «Սաութհեմպտոնի» աջ պաշտպան Նաթանիել Քլայնին գնելու մասին:
«Տոտտենհեմն» իր կիսապաշտպան Պաուլինյոյին վաճառեց չինական «Գուանչժոու Էվերգրանդին»՝ ստանալով 9,9 մլն ֆունտ:
«Արսենալը» պաշտոնապես հայտնել է դարպասապահ Պետր Չեխին ձեռք բերելու մասին, ով վերջին 11 տարվա ընթացքում պաշտպանում էր «Չելսիի» դարպասը:
«Մանչեսթեր Սիթին» Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու հարցով բանակցություններ է սկսել «Յուվենտուսի» հետ:
«Չելսին» համաձայնեցրել է «Ֆլումինենսեի» հարձակվող Քենեդիի տրանսֆերը 6,3 մլն ֆունտով գնելու հարցը:
«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Վեստ Հեմը» պաշտոնապես հայտնել է «Մարսելի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Դիմիտրի Պայեին գնելու մասին: