«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլը կարծում է, որ «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն իդեալական ձեռքբերում կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
«Արսենալը» թարմացրել է իր վաղեմի հետաքրքրությունը «Բայերի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լարս Բենդերի հանդեպ:
«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին վստահեցրել է, որ ոչ մի պարագայում այս ամռանը Ուգո Լյորիսը և Հարի Քեյնը չեն հեռանա ակումբից:
«Լիվերպուլը» շարունակում է կազմն ուժեղացնել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունեցող խաղացողներով: «Կարմիրների» հերթական նորեկը դարձավ «Բոլթոնի» նախկին դարպասապահ Ադամ Բոգդանը:
Ջեյմս Միլների տրանսֆերից հետո «Լիվերպուլի» կազմն ուժեղացրեց «Բերնլիի» նախկին հարձակվող Դենի Ինգսը: Այս տեղափոխությունը նույնպես կայացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Այս հինգշաբթի «Մանչեսթեր Սիթին»` 30 մլն ֆունտով Ռահիմ Ստերլինգին գնելու համար պաշտոնական առաջարկ է արել «Լիվերպուլին»:
«Լիվերպուլի» վինգեր Ռահիմ Ստերլինգը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է հեղինակավոր The Guardian պարբերականը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը հանդիպում է ունեցել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալի հետ և քննարկել է ֆրանսիացու հավանական տեղափոխությունը «Օլդ Թրաֆորդ»:
«Չելսին» հետաքրքրվում է «Ատլետիկոյի» պաշտպան Տոբի Ալդերվերելդի ծառայություններով և կփորձի նրան ձեռք բերել որպես Ֆիլիպե Լուիսին փոխարինող:
Ռահիմ Ստերլինգին վաճառելու դեպքում «Լիվերպուլը», հնարավոր է, ուշադրությունն ուղղի դեպի «Բարսելոնայի» վինգեր Պեդրոն: