Ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը վերջ է դրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին խոսակցություններին:
ՊՍԺ-ի կիսապաշտպան Յոհան Կաբայեն իր դժգոհությունն է հայտնել ոչ բավարար խաղային ժամանակ ստանալու համար և ակնարկել է Անգլիա վերադառնալու մասին:
«Բարսելոնայի» աջ պաշտպան Դանիել Ալվեսը խոստովանել է, որ պատրաստվում է հաջորդ մրցաշրջանից խաղալ Պրեմիեր Լիգայում:
«Տոտտենհեմը» «Լիվերպուլի» հետ կպայքարի «ՄԿ Դոնսի» 18-ամյա կիսապաշտպան Դելե Ալիի համար:
Հաջորդ ամառ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային գլխավոր նպատակը կլինի «Էվերթոնի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոս Բարքլին: Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը:
Կիսապաշտպան Խուան Մատան վտանգում է դուրս մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի խաղային պլաններից և արդեն հունվարին կարող է ստիպված լքել «Օլդ Թրաֆորդը»:
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Քևին Ստրոտմանը պատրաստ է հունվարին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և կանի հնարավոր ամեն ինչ, որ մինչ այդ լավ մարզավիճակում լինի:
2014 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պրեմիեր Լիգան ռեկորդադային գումարի ֆուտբոլիստներ գնեց՝ 835 մլն ֆունտ:
«Մանչեսթեր Սիթին» երեկ հաստատեց Ալվարո Նեգրեդոյի տրանսֆերը, ով այս մրցաշրջանում կպաշտպանի իսպանական «Վալենսիայի» գույները:
«Արսենալը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենի Ուելբեքին 16 մլն ֆունտով գնելու մասին: