Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը «Հալլ Սիթիին» հաջողվեց մեկ տարի ժամկետով վարձակալել «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆային:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին մեկ տարով վարձակալելու մասին: Մանկունյանցիները նաև ձեռք են բերել կոլումբիացու ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք:
«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Մոնպելյեի» կիսապաշտպան Բենջամին Ստամբուլիին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմում է 4,7 մլն ֆունտ:
Գերմանական «Համբուրգը» մեկ տարով վարձակալեց «Տոտտենհեմի» կիսապաշտպան Լուիս Հոլտբիին: Այս մասին հաղորդում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Պալերմոյի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Աբել Էրնանդեսին գնելու մասին:
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսին մեկ տարով վարձակալելու մասին:
Ֆերնանդո Տորրեսից հետո «Չելսին» վարձակալությամբ «Միլան» ուղարկեց նաև կիսապաշտպան Մարկո վան Գինկելին:
«Մանչեսթեր Յունայթեդի» փլեյմեյքեր Շինջի Կագավան չկարողանալով որևէ հաջողության հասնել Անգլիայում՝ վերադարձավ իր նախկին ակումբ «Բորուսիա»:
«Չելսին» պաշտոնապես հայտնել է իր հարձակվող Ֆերնանդո Տորրեսին երկու տարի վարձակալությամբ իտալական «Միլանին» տալու մասին:
«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմում է 8 մլն ֆունտ: