«Տոտտենհեմն», ամենայն հավանականությամբ, այսօր կվարձակալի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենի Ուելբեքին:
«Վեստ Հեմ Յունայթեդը» հայտնել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքս Սոնգին մեկ տարով վարձակալելու մասին:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմում է 15 մլն ֆունտ:
«Միլան» տեղափոխվող Ֆերնանդո Տորրեսի փոխարեն «Չելսին» թիմ է հրավիրել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին:
«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է «Ռեդինգի» 24-ամյա դարպասապահ Ալեքս Մակարտիին գնելու մասին: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:
«Չելսին» պաշտոնապես հայտնել է իր հարձակվող Ֆերնանդո Տորրեսին մեկ տարի վարձակալությամբ «Միլան» ուղարկելու մասին:
«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» պաշտպան Ջեք Ռոբինսոնին գնելու մասին: Սակայն Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում չի կարող խաղալ Հարի Ռեդնապի թիմում:
«Կրիստալ Փելեսը» մեկ տարի ժամկետով վարձակալեց «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախային:
Պրեմիեր Լիգայի նորեկ «Լեսթեր Սիթիի» շարքերը համալրեց արգենտինացի վետերան Էստեբան Կամբիասոն, ով երեկ «աղվեսների» հետ մեկ տարվա պայմանագիր ստորագրեց:
Իր գլխվար մարզչի պաշտոնում Նիլ Ուորնոկին նշանակելուց հետո «Կրիստալ Փելեսը» պատրաստ վարձակալությամբ վերցնել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախային: