«Տոտտենհեմը» պատրաստ է առաջարկություններ լսել միանգամից 11 ֆուտբոլիստների համար: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
«Պորտուի» կենտրոնական պաշտպան Էլյակիմ Մանգալայի երկար սպասված տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի», վերջապես, ստացավ պաշտոնական հաստատում:
«Չելսիի» վինգեր Մարկո Մարինը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով կխաղա իտալական «Ֆիորենտինայում»:
«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հաստատել է «Սեթլիկի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆոսթերի տրանսֆերը: Գործարքը գնահատվում է 10 մլն ֆունտ:
«Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է «Արսենալի» կենտրոնական պաշտպան և ավագ Թոմաս Վերմալենի տրանսֆերը: Գործարքի արժեքը կազմել է 15 մլն ֆունտ:
«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը ժամանել է Իսպանիա, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի «Բարսելոնայի» հետ:
«Նյուքասլ Յունայթեդն» ավարտին է հասցրել «Նոթինգհեմ Ֆորեստի» երկու ֆուտբոլիստների տրանսֆերները: «Կաչաղակները» գնել են պաշտպան Ջամալ Լասելսին և դարպասապահ Կարլ Դարլոուին:
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է «Ռասինգի» 21-ամյա կիսապաշտպան Բրունո Սուկուլինիի տրանսֆերը:
«Աստոն Վիլլան» պաշտոնապես հաստատել է «Վալենսիայի» ձախ պաշտպան Ալի Սիսոկոյի տրանսֆերը: Գործարքը գնահատվում է մոտ 2 մլն ֆունտ:
«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է դարպասապահ Պեպե Ռեյնային «Բավարիային» վաճառելու մասին: Իսպանացու տրանսֆերի դիմաց գերմանական ակումբը «կարմիրներին» վճարել է 2 մլն ֆունտ: