ՊՍժ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի գործակալը հայտնել է, որ ուրուգվայցի ֆուտբոլիստն առաջարկություններ է ստացել «Լիվերպուլից» և «Արսենալից»:
Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի ազգային հավաքականի վինգեր Անխել Դի Մարիայի համար պայքարում ֆավորիտը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի համար մղվող պայքարում ֆավորիտը համարվում է «Արսենալը»:
«Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագգերը իր մարզիչ Բրենդան Ռոջերսին խնդրել է բաց թողնել իրեն այլ ակումբ:
«Սաութհեմպտոնը» մեկ տարի ժամկետով վարձակալեց «Ինտերի» կիսապաշտպան Սաֆիր Տաիդերին: Հակառակ ուղղությամբ ուղևորվեց «սրբերի» հարձակվող Դանի Օսվալդոն:
«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Մաուրիսիո Իսլային մեկ տարով վարձակալելու մասին:
«Լիվերպուլը» մեկ տարի ժամկետով վարձակալեց Մադրիդի «Ատլետիկոյի» աջ պաշտպան Խավիեր Մանկիլոյին: Այս մասին հաղորդում է «կարմիրների» պաշտոնական կայքը:
«Սուոնսի Սիթիի» պաշտպան Չիկո Ֆլորեսը մոտ է Քաթարի «Լեխվիյա» ակումբ տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
«Քուինս Պարկ Ռեյնջերսը» հայտնել է «Քարդիֆ Սիթիի» կիսապաշտպան Ջորդան Մատչին գնելու մասին: Գործարքն արժեցել է 6 մլն ֆունտ:
«Բարսելոնան» «Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենի համար պայքարում առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդից»: Ինչպես գիտենք, այժմ ընթանում է 28-ամյա բելգիացու պայմանագրի վերջին տարին: