«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր առաջին ձեռքբերման մասին:
«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է կիսապաշտպան Գարեթ Բերրիի հետ երեք տարվա պայմանագիր ստորագրելու մասին:
«Չարլթոնի» նախկին կիսապաշտպան Դիեգո Պոյետը 4 տարվա պայմանագիր է ստորագրել «Վեստ Հեմ Յունայթեդի» հետ:
«Մանչեսթեր Սիթին» կարող է իր հարձակվող Ալվարո Նեգրեդոյին վաճառել Մադրիդի «Ատլետիկոյին», սակայն առայժմ գործարքը քիչ հավանական է:
Պրեմիեր Լիգայի նորեկ «Բերնլին» իր պաշտպանությունն ուժեղացրել է «Վեստ Բրոմվիչի» նախկին պաշտպան Սթիվ Ռեյդի միջոցով:
«Չելսիի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ: Հռոմեական ակումբի հաջորդ նորեկը կդառնա հարձակվող Սամուել Էտո՚Օն:
«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է 22-ամյա վինգեր Թոմ Ինսի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
Իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում: Միանգամից երկու անգլիական թիմեր պատրաստակամություն են հայտնել պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» նախկին դարպասապահի հետ:
«Սաութեհմպտոնը» պատրաստվում է 8 մլն ֆունտ առաջարկել «Քարդիֆ Սիթիի» դարպասապահ Դևիդ Մարշալի համար:
«Լիվերպուլը» շատ մոտ է ամառվա ընթացքում իր չորրորդ տրանսֆերի իրականացմանը: «Կարմիրները» 25 մլն ֆունտով կգնեն «Բենֆիկայի» վինգեր Լազար Մարկովիչին: