«Արսենալը» դուրս է եկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի համար պայքարից, սակայն իր տրանսֆերային ցուցակում ավելացրել է «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելիին:
«Մանչեսթեր Սիթին» հուսով է այս շաբաթ ավարտին հասցնել «Պորտուի» կիսապաշտպան Ֆերնանդոյի տրանսֆերը: Գործարքը գնահատվում է 12.2 մլն ֆունտ:
Չնայած Պրեմիեր Լիգայում անհաջող մեկնարկային մրցաշրջանին, «Տոտտենհեմի» կիսապաշտպան Պաուլինյոն ցանկանում է մնալ «Ուայթ Հարթ Լեյնում»:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Տոտտենհեմը» մտադիր չէ առաջարկ անել «Սաութհեմպտոնի» ավագ Ադամ Լալանային:
Պրեմիեր Լիգայի նորեկ «Քուինս Պարկ Ռեյնջերսը» մոտ է «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտի հետ պայմանագիր ստորագրելուն:
«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանային գնելու համար առաջարկված գումարը «Լիվերպուլը» հասցրել է 25 մլն ֆունտի:
Մադրիդի «Ատլետիկոն» Դիեգո Կոստային «Չելսիին» վաճառելու դեպքում կփորձի գնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին:
Ինչպես հայտնի է դառնում Goal պարբերականից, «Լիվերպուլը» վերջնականապես հրաժարվել է «Սուոնսի Սիթիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիին գնելու մտքից և կենտրոնցել է «Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտի վրա:
«Ուիգան Ատլետիկի» կիսապաշտպան Խորդի Գոմեսը միացավ «Սանդերլենդին»: Տրանսֆերը կայացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Հինգշաբթի երեկոյան միանգամից մի քանի թերթեր գրեցին, որ «Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտը շատ մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն: Գործարքը գնահատվում է 4 մլն ֆունտ, գումարած որոշ բոնուսներ: