«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Տոտտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի վինգեր Անդրոս Թաունսենդի տրանսֆերը, որի համար վճարեց 12 մլն ֆունտ։
«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնեց ՔՊՌ-ի հարձակվող Չարլի Օսթինին գնելու մասին։ Գործարքն արեժեցել է 4 մլն ֆունտ։
«Արսենալը» պաշտոնապես հայտնեց «Բազելի» կիսապաշտպան Մոհամեդ Էլնենիին ձեռք բերելու մասին։ Տրանսֆերը «զինագործների» համար արժեցել է մոտ 5-7 մլն ֆունտ։
«Լիվերպուլը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց ՔՊՌ-ի պաշտպան Սթիվեն Կոլկերին։ Այս մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» պատրաստ են պայքարել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու համար։
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն վստահ է, որ իր ակումբին կհաջողվի պահել Հարի Քեյնին, չնայած Մադրիդի «Ռեալի» ունեցած հետաքրքրություններին։
«Լեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Բիրմինգհեմի» վինգեր Դեմարայ Գրեյին 3,75 մլն ֆունտով գնելու մասին։
«Ցրվենա Զվեզդան» պաշտոնապես հաստատել է, որ ընդունել է՝ իր կիսապաշտպան Մարկո Գրուիչին 7 մլն եվրոյով (5.1 մլն ֆունտ) վաճառելու «Լիվերպուլի» առաջարկը։
«Մանչեսթեր Յունայթեդը» մտածում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ֆուլհեմի» երիտասարդ հարձակվող Մուսա Դեմբելեին գնելու մասին:
ՔՊՌ-ի հարձակվող Չարլի Օսթինն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Պրեմիեր Լիգա։ «Աստոն Վիլլան» մտադիր է անգլիացու հետ պայմանագիր ստորագրել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։