Պրեմիեր Լիգայի նորեկ «Քարդիֆն» ավարտին է հասցրել «Կոպենհագենի» և Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Անդրեաս Կորնելիուսի տեղափոխությունը:
Համաձայն Sky Sports-ի, «Սաութհեմպտոնը» և Պրեմիեր Լիգայի նորեկ «Քարդիֆը» հայտնվել են «Սելթիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի ծառայություններով հետաքրքրվող ակումբների շարքում:
Ուելսը ներկայացնող «Քարդիֆ Սիթի» ակումբը վերջին տարիներում բավական հայտնի է դարձել անգլիական ֆուտբոլով հետաքրքրվողների շրջանակում:
«Քարդիֆի» մալազիացի սեփականատեր Վինսենտ Տանը խոստացել է գլխավոր մարզիչ Մալկի Մակեյին 25 մլն ֆունտ տրամադրել Պրեմիեր Լիգային նախապատրաստվելու համար:
Չեմպիոնշիպում հանդես եկող «Քարդիֆ Սիթին» ոչ-ոքի (0:0) խաղալով «Չարլթոնի» հետ՝ ապահովեց Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում խաղալու ուղեգիր:
«Սանդերլենդը» 25-ամյա հարձակվող Ֆրեյզեր Քեմպբելին վաճառեց «Կարդիֆ Սիթի»: Գործարքի ֆինանսական կողմը պահվում է գաղտնի: