• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ստոկ Սիթին» հաստատեց Շաքիրիի տրանսֆերը

Ջերդան Շաքիրի«Ստոկ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Ինտերի» վինգեր Ջերդան Շաքիրիին գնելու մասին: Շվեյցարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դարձավ «Ստոկի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը:

Հիշեցնենք, որ «Բրիտանիայի» ակումբը Շաքիրիին գնելու առաջին փորձն արեց դեռ հուլիսին: Այդ ժամանակ անգլիական ակումբը տրանսֆերային արժեքի հարցում համաձայնության եկավ «Ինտերի» հետ, սակայն ֆուտբոլիստը չտվեց իր համաձայնությունը տեղափոխվել Անգլիա:

Այս ընթացքում եվրոպական մի շարք ակումբներ հետաքրքրություն ցուցաբերեցին, սակայն ևս մեկ անգամ մտածելուց հետո շվեյցարիացին, այնուամենայնիվ, որոշեց միանալ «Ստոկ Սիթիին», որի հետ երեկ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ակումբը Շաքիրիի համար վճարել է 12 մլն ֆունտ, որը «Ստոկ Սիթիի» համար տրանսֆերային ռեկորդ է:

Հետաքրքիր փաստեր