• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տոբի Ալդերվերելդը տեղափոխվեց «Սաութհեմպտոն»

Տոբի Ալդերվերելդ«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է Մադրիդի «Ատլետիկոյի» և Բելգիայի ազգային հավաքականի պաշտպան Տոբի Ալդերվերելդին մեկ տարով վարձակալելու մասին: 

Տոբին «Ատլետիկոյում» ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց, որտեղ այդպես էլ չկարողացավ դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ: Այս ամռանը խոսվում էր Տոբիի՝ «Տոտտենհեմ» և «Արսենալ» տեղափոխվելու մասին, սակայն Ալդերվերելդն ընտրեց «սրբերին»:

25-ամյա Ալդերվերելդի միջոցով «Սաութհեմպտոնը» կփոխարինի «Լիվերպուլ» տեղափոխված Դեյան Լովրենին: Պաշտպանությունից բացի Տոբին կարող է խաղալ նաև որպես կիսապաշտպան:

-Ես նրան լավ եմ ճանաչում, քանի որ Տոբին մի քանի տարի խաղացել է «Այաքսում»: Հետո նա տեղափոխվեց «Ատլետիկո», որտեղ այնքան էլ հաճախ չէր խաղում, ինչի պատճառով էլ որոշեց միանալ մեզ,- ասել է «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:

Հետաքրքիր փաստեր