• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» գնեց Վինսենտ Յանսենին

Վինսենտ Յանսե«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնեց ԱԶ֊ի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Վինսենտ Յանսենին գնելու մասին։ Գործարքն արժեցել է 17 մլն ֆունտ։

Վերջին շաբաթվա ընթացքում լոնդոնցիներն ակտիվ բանակցություններ էին տանում 22-ամյա Յանսենի տրանսֆերի հետ կապված, և վերջապես կարողացան համաձայնության գալ Ալկմարի ակումբի հետ։

Այսօր գործարքն ավարտին հասավ, և Վինսենտը, ով նախորդ մրցաշրջանի 34 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ, 4 տարվա պայմանագիր ստորագրեց «Տոտտենհեմի» հետ։ Այս պարագայում, Յանսենը դարձավ ամառվա ընթացքում Մաուրիսիո Պոչետինոյի թիմի երկրորդ ձեռքբերումը Վեիկտոր Վանյամայից հետո։

Ավելացնենք, որ Հոլանդիայի ազգային հավաքականում Յանսենը նորամուտը նշել է այս տարի և արդեն իր անվան դիմաց ունի միջազգային 5 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ։

Հետաքրքիր փաստեր