• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

«Զինագործները» ջախջախիչ հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Աարոն Ռեմսին, մեկական անգամ էլ գոլերի հեղինակ դարձան Լորան Կոսելնին և թիմի նորեկ Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ «Էվերթոնի» միակ գոլն էլ 64֊րդ րոպեին խփեց Դոմինիկ Կալվերտ֊Լյուինը։

Ավելացնենք, որ իր լավագույն հանդիպումներից մեկն անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Արսենալը»՝ վաստակած 45 միավորով կշարունակի մնալ 6-րդ հորիզոնականում։

Գոլեր․ Ռեմսի՝ 6ր, 19ր, 74ր, Կոսելնի՝ 14ր, Օբամեյանգ՝ 37ր, Կալվերտ-Լյուին՝ 64ր։