• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բարբարոսություն Էնֆիլդում

Լիվերպուլ-Ատլետիկո Մադրիդ խաղից հետո բավականին բուռն կերպով քննարկվում էր մադրիդցիների՝ հաղթանակին արժանի չլինելու կարծիքները, հատկապես բարկացած էր Մայքլ Օոունը, ով վրդովված փորձում էր ապացուցել, որ Ատլետիկոն չպետք է անցներ հաջորդ փուլ:

Ի՞նչ է նշանակում՝ արժանի չէր հաղթանակի: Միշտ, միշտ հաղթում է արժանին, եթե պարտվել ես, ուրեմն ամեն ինչ չես արել հաղթանակի համար, իսկ եթե ամեն ինչ արել ես, ուրեմն իմացիր, ամեն ինչը բավական չէր, ամեն ինչից ավելին էր պետք անել:

Խաղի սկիզբը և Լիվերպուլի 82 րոպե գերազանց ֆուտբոլը

Կլոպպը 82 րոպե ուղղակի ջախջախում էր Սիմիոնեի պաշտպանությունը: Լիվերպուլը, ի տարբերություն առաջին հանդիպմանը, իր դասական ձևը թողել էր մի կողմ, քանի որ Սիմիոնեի Ատլետիկոն գերազանց պատրաստ էր դասական Լիվերպուլին, ինչը ցույց տվեց առաջին հանդիպումը:

Մի խոսքով ասաց՝ մադրիդցիները ստիպեցին մեսիսայդյան ակումբին խաղալ իր մաքսիմումի վրա: Կլոպը խաղում էր 4-3-3 սխեմայով, բայց կարևոր վերապահումով.  Օքսը խաղում էր հարձակման աջ կողմում: Որպեսզի ավելի պատկերավոր հասկանաք Կլոպի գաղափարը, այսպես ասեմ. Օքսը, ինչպես Քևին դե Բրույնեն Ման Սիթիում, այն դեպքերում երբ Կևինը տեղափոխվում էր կիսաեզր ու այնտեղ ստեղծում թվային առավելություն: Այս պարագայում Սալահ-Օքս-Տրենտ եռյակը տարբեր եռանկյունիներ էին խաղարկում աջ եզրում ու սպառնալիքների մեծ մասը հենց այդ կողմից էր գալիս: Կարծում եմ կարևոր դեր խաղաց Օքսի՝ Արսենալի ժամանակներում եզրում խաղալու փորձը : Այս եռյակի դերերը ամեն անգամ փոխվում էին, այդ էր պատճառը, որ Ատլետիկոն դրան հակախաղ չգտավ:

Ընդհանրապես այս խաղում Օքսի ցուցանիշները տպավորիչ էին ՝ 100% մենամարտերի հաղթանակ, 82% փոխանցումների ճշգրտություն. 6 հարված (2 -ը դարպասին),  3 գնդակի խլում և սրան էլ ավելացնենք 1 գոլային փոխանցում:  Լիվերպուլը ընդհանուր առմամբ 64 օդային փոխանցում է կատարել Ատլետիկոյի տուգանային հրապարակ:

82-րդ րոպեից խաղի վերափոխումը

82 -րդ րոպեին Յուրգեն Կլոպը փոխարինեց Օքսին՝ խաղադաշտ մտցնելով Միլներին, վերջինս զբաղեցրեց Վեյնալդումի դիրքը, իսկ Վեյնալդումը տեղափոխվեց Օքսի դիրք: Փոխարինման պատճառը, կարծում եմ, Օքսի հոգնածությունն է եղել, բայց այ Վեյնալդումին այնտեղ տեղափոխելը այդքան էլ ճիշտ որոշում չէր, չնայած նրա գոլային փոխանցմանը: Հոլանդացին իր նախկին դիրքից շատ ավելի վտանգավոր էր՝ հանակարծակի տուգանային հրապարակ ներխուժումներով, իսկ Միլները շատ հաջող կարող էր խաղալ Օքսի դիրքում մրցակցի հոգնածության ֆոնի վրա:

Սիմիոնեն, ով 2-րդ խաղակեսում Կոստային փոխարինեց Լյորենտեյով, նպատակ ուներ ավելի հագեցնել պաշտպանության ձախ եզրը, քանի որ վերջինս զբաղեցնելու էր Կոկեի դիրքը, իսկ Կոկեն միացավ այդ եզրի փարթիին:

Խաղի եզրափակիչ հատվածը

Կլոպը, միանշանակ երկրորդ խաղում տակտիկապես հաղթեց մրցակցին, նրա այդ որոշումը՝ Օքսին տեղափոխել հարձակման աջ կիսաեզր հոյակապ էր, ինչին մրցակիցը պատասխան չգտավ: Ստեղծած բազմաթիվ գոլային պահերից ու ահռելի առավելությունից 90 րոպեների ընթացքում ընդամենը մեկ գնդակ… Օբլակը հոյակապ էր, իսկ  Ադրիանը Ալիսսոն չէ, բայց միայն Ատլետիկոն կարող է այդքան դիմանալ նման ճնշմանը ու մի սխալի համար պատժել: Նրանք գիտեին, որ նման պահ լինելու է, ու սպասում էին դրան, Լիվերպուլը միայն իրեն կարող է մեղադրել, որ ունենալով այդքան պահեր չկարողացավ 90 րոպեների ընթացքում երկրորդ անգամ գրավել Ատլետների դարպասը:  Ուղղակի Լիվերպուլի կազմում Ռոնալդու չկար…

Հիվանդացեք միայն ֆուտբոլով.       Հեղ. Կարեն Պողոսյան