• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուշադրություն! Լոնդոնում նոր «բանդա» է ստեղծվել

Գարեթ Բեյլի ու Սերխիո Ռեգիլոնի ձեռքբերումներից հետո Ժոզե Մոուրինյոն, երևի թե, իր աշխատասենյակում բացել է Սըր Ֆերգիից նվեր ստացած գինին ու միաժամանակ նշելով տրանսֆերային շուկայում Տոտտենհեմի  հաջողությունները՝ ֆուտբոլային աշխարհը գրավելու իր խարդախ նախագիծն է մշակում։

Նման կազմը մի քանի հնարավորություններ է տալիս պորտուգալացի մարզչին․ օրինակ հարձակման գծի մասով՝ ՍՔԲ (Սոն-Քեյն-Բեյլ), ՔՍԲ, ԲՍՔ, ԿՔՍ, ԲՔՍ, թե՞ ՍԲՔ․․․ այս ամենին ավելացնենք Սերխիո Ռեգիլոնի տրանսֆերը ու փորձենք հասկանալ՝ ինչ տարբերակներ ունի Ժոզեն մեզ նոր «բանդա» պարգևելու։

Տարբերակ 1․ 4-3-3, հիմնական կազմից դուրս է մնում Լուկաս Մոուրան

Անցյալ մրցաշրջանում Բեյլն անցկացրած խաղաժամանակի 88%-ը անցկացրել է 4-3-3 տակտիկական դասավորությամբ հարձակման ձախ կողմում, եթե Տոտտենհեմում էլ Ժոզեն որոշի պահել վերը նշված ձևաչափը, ապա հարձակման գիծը կկազմեն Սոնը՝ աջից, Քեյնը՝ կենտրոնում, Բեյլը՝ ձախից։  Ուելսցին կարող է խաղալ նաև աջից, բայց նրա՝ ձախից կենտրոն ներխուժելը ավելի վտանգավոր է, այս դեպքում նա ունենում է ձախ ոտքով հարվածելու կամ փոխանցում կատարելու տարբերակներ։  Այս տարբերակի դեպքում պահեստայինների նստարանին կմնան Լուկաս Մոուրան և Ստիվեն Բերգվեյնը, ում համար անգլիական ակումբը հունվարին վճարել էր 30 միլիոն եվրո, իսկ հիմնական կազմը կունենա այսպիսի տեսք ․

Այս կազմով Տոտտենհեմի բալանսը խիստ խախտվում է հսրձակման կողմ, քանի որ եզրային պաշտպաններ Դոերտին ու Ռեգիլոնը սիրում են միանալ գրոհներին, գուցե դա հաշվի առնելով, Մոուրինյոն ավելի շատ խաղաժամանակ տրամադրի Հարրի Վինկսին և Մուսսա Սիսսոկոյին։

Տարբերակ 2․   4-2-3-1 

Բեյլը այլևս այդքան արագացումներ չի անում, ինչպես նախկինում․ համեմատության համար․ մինչև Մադրիդ տեղափոխվելը ուելսցին Տոտտենհեմում իր վերջին մրցաշրջանում կատարում էր 4,47 հաջող անցում  (դրիբլինգ), իսկ Մադրիդում, այդ ցուցանիշը երկու անգամ նվազել է։ Չմոռանանք նաև ֆուտբոլստի ֆիզիկական վիճակի մասին, Գարետը վաղուց նորմալ ամբողջական մրցաշրջան չի անցկացրել, այդ պատճառով կտրուկ ծանրաբեռնվածությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։  Ու գուցե այսքանը հաշվի առնելով Ժոզեի Տոտտենհեմը տնային մի քանի խաղեր անցկացնի 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ՝ ունենալով կազմում Դելե Ալլիի պես ֆուտբոլիստ․

Չնայած Մոուրինյոն դժգոհ է Դելե Ալլիի մարզումներից, (դրա մասին է վկայում Էվերտոնի հետ խաղում առաջին խաղակեսից հետո նրան փոխարինելը և հաջորդ երկու խաղերում հայտացուցակից դուրս թողելը), վերջին 21 խաղերում անգլիացին դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ։

Տարբերակ 3․ Դոերտին ու Ռեգիլոնը որպես վինգերներ․ 3-4-3

Այս տարբերակը բավականին հիբրիդային տեսք կարող է ունենալ՝  կախված դաշտի կենտրոնի ֆուտբոլիստների անհատական որակներից, բայց եզրերում Դոերտին ու Ռեգիլոնը կարող են կատարել վինգերների պարտականությունները։  Եթե Դոերտիի մասով ԱՊԼ-ի խաղերից մենք տեսնում էինք, որ Վուլվերհեմթոնի կազմում 3-5-2 տակտիկական դասավորության ժամանակ իռլանդացին հաջող կատարում էր այդ դերը, ապա Ռեգիլոնի դեպքում, ում նախկին ակումբ Սևիլիան միշտ խաղում էր չորս պաշտպաններով այդ ամենը այդքան ակներև չէր․ բացահայտելու համար նայեք իսպանացի պաշտպանի ջերմային քարտեզին Եվրոպայի Լիգայի խաղերում․

Եթե պորտուգալացի մարզիչը համարձակվի կիրառել այս տակտիկական դասավորությունը, ապա հիմնական կազմում կարող են խաղալ Բեն Դեվիսը և մոռացված Խուան Ֆոյտը, ովքեր շատ լավ են խաղում երեք պաշտպաններով դասավորության դեպքում։

Տարբերակ 4․  4-4-2 հիբրիդ

Անցյալ մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոն մի քանի անգամ օգտագործել է այս տակտիկական դասավորությունը՝ 4-4-2, որը կարող է վերածվել  4-4-1-1-ի։ Օրինակ այսպես նրանք այս տարվա հուլիսին հաղթանակի հասան Արսենալի նկատմամբ (2-1), որտեղ Սոնն ու Կեյնը կազմում էին հարձակման գիծը: Այս պարագայում՝    4-2-2 դասավորության դեպքում, հարձակման գիծը կկազմեն Բեյլն ու Կեյնը, իսկ Սոնը թեկուզև կպահպանի իր տեղը հիմնական կազմում,  բայց հնարավոր է կորցնի էֆֆեկտիվությունը, Ժոզեն պետք է մտածի՝ ինչպես առավելագույնը ստանալ Սոնի խաղային որակներից․

Բեյլի գործակալը Մադրիդում շատ էր ելույթներ ունենում, ինչը հաճախ խանգարում էր մարզիչ-ֆուտբոլիստ փոխահարաբերությունների կարգավորմանը, Տոտտենհեմում նման բան չեմ պատկերացնում, քանի որ Ժոզե Մոուրինյուն  չի տալիս երկրորդ հնարավորություն ոչ մեկին։

Ամեն դեպքում, Լոնդոնում  նոր «բանդա»  է  ձևավորվել,  որի «գործունեությանը» հետաքրքիր կլինի հետևել։

Հ․Գ․ Վիճակագրական տվյալները  OPTA, Stat Perform կայքերից

Հեղ․՝ Կարեն Պողոսյան