• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տիագոյի անկրկնելիության մասին

Տիագո Ալկանտարան, թե՛ խաղադաշտում, թե՛ խաղադաշտից դուրս միշտ անկրկնելի է, իսկական ջենթլմեն, ում նմանները շատ քիչ են մերօրյա ֆուտբոլային իրականությունում։  Եկեք հստակ օրինակներով  փորձենք հասկանալ, թե ինչու  է այդքան լավը Տիագոն խաղադաշտում և ինչու էր այդքան նրան ցանկանում տեսնել իր թիմում Յուրգեն Կլոպպը։

Տիագո Ալկանտարան իսկական վարպետ է խորը բլոկային պաշտպանության «ապակոդավորման» հարցում, Լիվերպուլը խնդիրներ էր ունենում, երբ հակառակորդը խորը բլոկով պաշտպանվում էր, էլ չեմ ասում այն թիմերի մասին, որոնք դրանց մասնագետներ են (Ատլետիկո Մադրիդը կհաստատի):

Հիմա եկեք հենց Լիվերպուլի կազմում Չելսիի դեմ խաղի օրինակներով հասկանանք, թե ինչով է առանձնանում Տիագոն։  Եթե հաշվի չառնենք նրա պատճառով 11 մետրանոցը Լիվերպուլի կազմում, որը չկարողացավ անվրեպ իրացնել Ժորժինյոն, ապա Ալկանտարան իդեալական խաղակես անցկացրեց (հիշեցնեմ, որ իսպանացին երկրորդ խաղակեսում մտավ փոխարինման)։ 82 փոխանցում, որից 75-ը ճիշտ 45 րոպեների համար, ուղղակի տիեզերական մակարդակի է, հատկապես, երբ Չելսիի ոչ մի խաղացող ամբողջ խաղի ընթացքում նման ցուցանիշ չունի։

Անցնենք հստակ օրինակներին․

Օրինակ 1․Ֆաբինյոն և Կեյտան գնդակը խաղարկում են աջից, Տիագոն նայում է նրանց կողմ,

Կեյտայից գնդակը ստանալուց ակնթարթ առաջ նա բարձրացնում է գլուխը ու դա բավական է, որ տեսնի բոլորի դիրքը խաղադաշտում, Չելսիի ֆուտբոլիստները կենտրոնացած են Կեյտայի ուղղությամբ, այդ պատճառով էլ չեն տեսնում Տիագոյի գլխի շարժումը,

իսկ հետո, առանց գլուխը թեքելու ու տպավորություն ստեղծելով, թե փոխանցում է կատարում առաջ իսպանացին անմիջապես գնդակը ուղարկում է գրոհի ձախ կողմ

որտեղ Ռոբերտսոնը ազատ է։

 Օրինակ 2․ Տեսեք Տիագոն գնդակով է ու մարմնի դիրքը այնպիսին է, որ նա պատրաստվում է փոխանցում կատարել Ֆաբինյոյին, այդ պատճառով Մաունտը շարժվում է բրազիլիացուն փակելու համար․․․

․․․Ու հանկարծ ոտքի կտրուկ շարժումով առանց մարմնի դիրքի փոփոխության Տիագոն գնդակը փոխանցում է Սալահին՝ կտրելով Չելսիի պաշտպանական գծերը

Օրինակ 3․  Երկրորդ օրինակին նման իրավիճակ։ Առաջին հայացքից սա թվում է փոխանցում Տրենտին․․․

․․․բայց նորից առանց մարմինը ու գլուխը թեքելու ոտքի կտրուկ շարժումով գնդակը ստանում է Վեյնալդումը։

Սա Տիագո Ալկանտարայի հատկանիշների մի մասն է, որը ցույց է տալիս, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստ է իսպանացի կիսապաշտպանը։  Սա ֆուտբոլը վայելելու այլ տարբերակ է, իսկական էսթետների համար, ու կարևոր չէ, թե որ թիմի երկրպագու ես։

Վիճակագրական տվյալները  OPTA, Stat Platform, The Athletic կայքերից։

Հեղ․՝ Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր